Կրեմլում հրաժարվեցին պատժամիջոցներ համարել Վրաստան թռիչքների արգելքը
Վրաստան Ռուսաստանի ավիաընկերությունների թռիչքների սահմանափակումները ոչ թե պատժամիջոցներ են, այլ հարկադրական ժամանակավոր միջոցներ` միտված ռուսաստանցիների անվտանգության ապահովմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանցիների համար ուղղակի սպառնալիքի գոյությունը հենց հիմքն է այդ ժամակավոր սահմանափակումների սահմանման համար»,- հիշեցրել է նա:
«Այստեղ ոչ մի քաղաքական հակամարտություն չկա»,- հայտարարել է նա: Ռուսաստանը չի պատրաստվում անօրինական պատժամիջոցներով իր դիրքորոշումը Վրաստանին պարտադրել, հավելել է նախագահի մամուլի քարտուղարը:
«Սահմանագիծը շատ պարզ է: Իրադրությունն այն երկրներում, որտեղ միջազգային միջոցառման շրջանակներում խորհրդարանի շենքում գտնվող ռուսաստանցի պատգամավորների վրա գրոհում է ծայրահեղականների ամբոխը՝ բավականին միանշանակ կարգախոսներով, որոնք երկակի ընթերցում չեն հանդուրժում, ահա այդ երկրների նկատմամբ հատուկ վերաբերմունքը: Եվ անշուշտ, դա խորհրդածելու առիթ է»,- ասել է Պեսկովը:
«Ռոսպոտրեբնադզորի» որոշումը՝ խստացնելու վրացական գինիների վերահսկողությունը՝ դրանց որակի նկատմամբ գանգատների պատճառով, պաշտոնյայի խոսքով՝ կապված չէ թռիչքների արգելման մասին նախագահի հրամանագրի հետ: Նա նշել է, որ «Ռոսպոտրեբնադզորը» պարզապես կատարում է իր աշխատանքը՝ ստուգելով ներմուծվող ապրանքների որակը, հաղորդել է «Ինտերֆաքսը»: