
«Ռոսպոտրեբնադզոր»-ն ուժեղացրել է հսկողությունը Վրաստանից ներկրվող ալկոհոլային արտադրանքի որակի նկատմամբ

«Ռոսպոտրեբնադզոր»-ն ուժեղացրել է հսկողությունը Վրաստանից Ռուսաստանի տարածք ներկրվող ալկոհոլային արտադրանքի որակի նկատմամբ: Այդ մասին հաղորդվում է գերատեսչության կայքում:
«Ռոսպոտրեբնադզոր»-ը նաեւ նշում է, որ վրացական ալկոհոլային արտադրանքի կանոնավոր հսկողության դինամիկայում նկատվում է արտադրանքի որակի վատացում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: