 
                        Մանկավարժական համալսարանում գազի արտահոսք չի հայտնաբերվել. պարզաբանում
 
                                    Այսօր մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել գազի արտահոսք, որի արդյունքում 60 ուսանող և աշխատակից է տարհանվել:
Տեղեկացնում ենք, որ տարերային տարհանում տեղի չի ունեցել, պարզապես անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդոր է եղել ուսանողներին լքել շենքի տարածքը:
ԱԻՆ-ի՝ տեղում իրականացրած անհրաժեշտ բոլոր ուսումնասիրություններից հետո որևէ արտահոսք չի հայտնաբերվել: Ուսումնական պրոցեսը վերականգնվել է 1 ժամ անց: Ինչ վերաբերում է հոսպիտալացված ուսանողուհուն, վիրջինս բուժզննումից անմիջապես հետո դուրս է գրվել հիվանդանոցից: Նրա ինքնազգացողությունը բավարար է:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Լրատվության և հանրության հետ կապերի վարչություն
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        