«Վի-Էլ-վի» ընկերության հրավերով Հայաստանում են էլեկտրասարքավորումների մի շարք հանրահայտ ապրանքանիշերի ներկայացուցիչներ
«Վի-Էլ-վի» էլեկտրատեխնիկայի ընկերության հրավերով Հայաստանում են համաշխարհային էլեկտրասարքավորումների մի շարք հանրահայտ ապրանքանիշերի ներկայացուցիչներ։ Վերջիններս կմասնակցեն համաժողովների, որտեղ կքննարկեն բիզնես համագործակցության, ներդրումային և այլ ծրագրեր։
«Ոչ բոլոր գործընկերների հետ են քննարկվում ներդրումային ծրագրեր, կան գործընկերներ, որոնց հետ քննարկում ենք հովանավորչական նախաձեռնություններ՝ հովանավորում ենք խաղեր, երեխաների, մանկատներ…»,- առաջին համաժողովում մեզ հետ զրույցում նշեց «Վի-Էլ-վի» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցի փոխտնօրեն Լուսինե Մնացականյանը։
Լ. Մնացականյանը ներդրումային ծրագրերից առանձնացրեց «Hisense» ընկերության հետ նախապատրաստվող նոր ծրագիրը, որի կոնկրետ ժամկետներն ու ներդրումների չափերը դեռևս քննարկման փուլում են. «Գուցե կբացվի կենցաղային տենիկայի, բժշկական սարքավորումների արտադրության գործարան, որպեսզի ավելի հասանելի լինի հայերիս համար»։
Լրագրողների հետ զրույցում «Hisense» ընկերության հայաստանյան սպասվող ներդրումների չափերի ու մոտավոր ժամկետների մասին փակագծերը բացեց ընկերության փոխնախագահը՝ Բրավեն Գուաու Յոննգանը՝ տեղեկացնելով, որ հաջորդ տարի նախատեսվում է Երևան քաղաքում էլեկտրատեխնիկայի արտադրության գործարանի կառուցում՝ շուրջ 50-100 աշխատակիցներով (դեռևս քննարկման փուլում է):
Նա նշեց, որ ընկերությունը, շուրջ 7 տարի է՝ ներկայացված է Հայաստանում. ««Hisense»-ի համար չկան փոքր երկրներ։ Հնարավորություններ ենք տեսնում այստեղ մեր ընկերության ընդլայման համար։ Առայժմ խոսքը 1 միլիոն դոլար ներդրման մասին է, քանի որ սկսելու ենք հիմնականից՝ հեռուստացույցների արտադրությունից, հետո կընդլայնվենք ու պարզ կլինի»։
Համաժողովի իր ելույթում Բրավեն Յոննգանը հիշեցրեց, որ իրենց ընկերությունը «ՖԻՖԱ 2020»-ի պաշտոնական գործընկերն է, և Հայաստանի թիմին մաղթեց հաղթանակ՝ նշելով, որ հավատում է հրաշքներին։
Ի դեպ, ինչպես տեղեկացրին «Վի Էլ Վի» ընկերության պաշտոնական ներկայացուցիչները, «Hisense» ընկերությունը նպատակ ունի լինել ֆուտբոլի կողքին նաև Հայաստանում։
Ընկերության դերը համաշխարհային ֆուտբոլային ասպարեզում կարևորեց նաև Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը և ի պատասխան Բ. Յոննգանի մաղթանքին՝ նկատեց. «Մենք էլ ենք հավատում ֆուտբոլային հրաշքներին», և ներկաներին հրավիրեց սպասվող Հայաստան-Իտալիա խաղին։
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան