ՀՀ Ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ, «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի կարծիքով՝ երթևեկության տեսանկյունից 2020 թվականը բեկումնային տարի է, և բալային համակարգը ՀՀ-ում պահանջված փոփոխություն էր, քանի որ տարեցտարի երթևեկության վիճակը վատանում էր:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:
Հունվարի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է բալային համակարգին՝ նշելով, որ այն ունի թերություններ ամբողջ աշխարհում, բայց նրա կանխարգելիչ պոտենցիալը շատ մեծ է ու բարեփոխման կուլմինացիան չպետք է համարվի օրենքի ընդունումը:
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հասմիկ Ջալալյանի և Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Առաքելյանի երդման արարողությունը։
Հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա:
Եղանակային պայմանների հետևանքով Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում չեղարկվել է հինգ և հետաձգվել 36 չվերթ:
Ո՞ր խախտումների դեպքում վարորդները կզրկվեն վարելու իրավունքից։
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ATP Cup-ի կիսաեզրափակիչում գերացանցեց ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևին:
Այսօր՝ հունվարի 11-ին տեղի է ունենալու Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Երկրորդի գահակալության արարողությունը:
Հունվարի 11-ին, ժամը 09:51-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:
Կայուն շարունակվող տաք և անձյուն ձմեռը սկսել է մտահոգել գյուղատնտեսներին և բնապահպաններին:
Հունվարի 10-ին ժամը 18:05-ի սահմաններում մայրաքաղաքի Նաբերեժնայա փողոցի թիվ 29 տան դիմացի ճանապարհահատվածում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1991թ. ծնված Գ. Ս.-ն իր վարած «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելու ժամանակ կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել մայթին, այնուհետև դուրս եկել հանդիպակաց գոտի ու բախվել պատին և ստացել մարմնական վնասվածքներ։
Մի բան է լեգիտիմություն ունենալը և մեկ այլ բան է այդ լեգիտիմության հանրային աջակցության խաբկանք ստեղծելը: Պատահական չէ, որ ներկայիս կառավարության բնութագրիչ որակումների մեջ ամենահաճախ հանդիպող երևույթը հենց «ֆեյքակրատիան» է:
Իմքայլական տղամարդ պատգամավորը իմքայլական կին պատգամավորին վիրավորել է: Տգեղ: Շատ տգեղ:
Հունվարի 11-ին, ժամը 00:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել:
Հունվարի 11-ին, ժամը 02:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 10-ին, ժամը 23:06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցում գտնվող «Բորա» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. կա տուժած:
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների կամ դրանց միավորումների (այսուհետ՝ հասարակական կազմակերպություններ) համար հատկացված թափուր 3 տեղերը (2-ը գործարար ոլորտի հասարակական կազմակերպություն) համալրելու նպատակով՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության, հայտարարում է մրցույթ:
Միացյալ Նահանգների Վուսթեր քաղաքում (Օհայոյի նահանգ) ամուսինները միասին ապրել են 64 տարի եւ նույն օրը վախճանվել:
27 տարեկան հասակում մահացել է դերասան Հարրի Հեյնսը:
Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում հունվարի 9-ին ծնվել է 2016 թվականի ապրիլի 4-ին մահացու վիրավորում ստացած մայոր Ռուդիկ Մովսեսյանի աղջկա՝ Տաթևի, առաջնեկը, ով կրելու է հերոս պապի անունը:
2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել բալային համակարգը, ըստ որի՝ վարորդները 1 տարվա համար 9 միավոր կստանան, և խախտումներ թույլ տալու դեպքում՝ 0,5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավորներ կհանվեն։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում «Խաչատուրով» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գայանե Պապոյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Հայաստանի պայմաններում բալային համակարգը ներդնելը ճիշտ էր, և որո՞նք են այդ համակարգի դրական և բացասական կողմերը:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 18-ամյա երիտասարդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը:
Բյուրականի աստղադիտարանը 2021 թվականին տոնելու է հիմնադրման 75-ամյակը, ինչի կապակցությամբ լույս է ընծայելու աստղադիտարանի ամբողջ գիտական գործունեությունն ամփոփող գիրք, իսկ 2020-ին աստղադիտարանը կազմակերպելու է ճամբարներ, գիտաժողովներ և այլ նախաձեռնություններ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 10-ին, ժամը 17:12-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սուրենյան փողոցի թիվ 3 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբի լվացքի պարանից քաղաքացի է կախված (պարանից բռնված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2020 թվականի ապրիլի 1-ից աջ ղեկով և տեղափոխված ղեկով մեքենաների տեխզննման կարգում փոփոխություններ կարվեն։ Այս մասին գրում է aliq.ge-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է 46-ամյա տղամարդու առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելու դեպքը:
Հունվարի 7-ին՝ ժամը 17․40-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել Բաբայան փողոցում գտնվող օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի դիմաց երկու անձանց կողմից հասարակական կարգ խախտելու վերաբերյալ։