Գորիս-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը

Հունվարի 11-ին, ժամը 02:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 8-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շահեն Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվել հարակից ձորը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս