Ջոկովիչը հաղթել է Մեդվեդևին և դուրս բերել Սերբիային ATP Cup-ի եզրափակիչ
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ATP Cup-ի կիսաեզրափակիչում գերացանցեց ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևին:
Ավստրալիայում ընթացող ATP Cup անդրանիկ մրցաշարի կիսաեզրափակիչում մրցում էին Սերբիայի և Ռուսաստանի թիմերը: Ջոկովիչը 2 ժամ 49 րոպե ձգված մրցախաղում առավելության հասաց մրցակցի նկատմամբ երեք սեթերից հետո` 6:1, 5:7, 6:4 հաշվով: Ավելի վաղը կիսաեզրափակչի մյուս խաղում Կարեն Խաչանովը պարտվել էր Դուշան Լայովիչին:
Սերբիայի ընտրանին դուրս եկավ ATP Cup-ի եզրափակիչ, որտեղ կմրցի Իսպանիա-Ավստրիա զույգի հաղթողի հետ:
ATP Cup անցկացվում է առաջին անգամ և ունի 15 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդ: