Հոկտեմբերի 3-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 20.00-ին անհայտ անձը Արամի փողոցի սրճարաններից մեկի սեղանից բացահայտ հափշտակել է դրամապանակ, որի մեջ եղել է փող, վարորդական իրավունքի վկայական, սոցիալական և բանկային քարտեր:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Հին Կտակարանում Աստծո կողմից տրված տասը պատվիրաններից վեցերորդն ասում է` մի՛ սպանիր (Ելք 20.13):
Նյութերի նախապատրաստման ընթացքում հնարավոր չի եղել պարզել Դիլիջանի քաղաքապետի գտնվելու վայրը, քանի որ վերջինս բացակայել է և՛ աշխատավայրից, և՛ բնակության հասցեից։
«Ինձ թվում է, որ Ryanair-ի մուտքով երևում է այդ գործուղումների արդյունքը: Կարող եք նստել և հաշվարկ անել, թե ինչ ազդեցություն կունենա իրենց մուտքը հայկական շուկայում, և հետո հաշվեք, թե ինչքան փող է ծախսվել իմ գործուղումների վրա: Դրանք շատ ծիծաղելի քննադատություններ են: Սա դեռ մի արդյունքն է, ընթացքում շատ այլ արդյունքներ կան, որոնք աստիճանաբար կերևան»:
«Ռայան Էյր» ավիաընկերության համար Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից չվերթեր կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարությունը, բացի վարչապետի նշած արտոնությունից, որևէ այլ ֆինանսական օժանդակություն ավիաընկերությանը չի ցուցաբերել:
Կյանքի 107-րդ տարում վախճանվել է ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Ջուլի Գիբսոնը:
Երևան քաղաքի իշխանությունը գործունեության թափանցիկության տեսանկյունից ամենավատ ցուցանիշն է գրանցել 2018-ին եվրոպական 26 մայրաքաղաքներում անցկացված ուսումնասիրության արդյունքում: Այս մասին տեղեկանում ենք «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության հրապարակած «Տեղեկատվության մատչելիությունը եվրոպական երկրների մայրաքաղաքներում» զեկույցից:
Սոցիալական ցանցերի, մամուլի ու հանրության ուշադրության կենտրոնում Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանն է ու Ryanair իռլանդական ավիաընկերության մուտքը հայկական ավիացիոն շուկա:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 10:57-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 1-ին պահաբաժնի տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Հասարակական-քաղաքական գործիչ Սպարտակ Սեյրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների՝ ԱԱԾ կանչվելուն:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներից գումարներ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 30-ամյա տղամարդուն:
Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 193 երկրների շրջանում ստանալով 144 ձայն:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արա Դարզիին:
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիին։
Մոսկվայում ջերմաստիճանի նոր բացարձակ ռեկորդ է սահմանվել հոկտեմբերի 17-ի համար:
Շուրջ մեկ ամիս է՝ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմում ծածուկ քննարկում են փոխնախարարներից մեկի հետ կատարված միջադեպը, որ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելության ժամանակ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 17-ին Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում ներկա է գտնվել Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Երևանի մետրոպոլիտենի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:
«Եթե հիմա մեզ մոտ հայտնվեն երեք հոգի, որոնք իռլանդացիների նման կցանկանան որևէ բան անել, չեն կարող, որովհետև լավ մշակված օդային իրավաբանական դաշտ մենք չունենք»,- ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Զամբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Շադրեք Լուվիտային (Shadreck Luwita)` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (նստավայրը՝ Մոսկվա):
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկել է հարգանքի տուրք մատուցելու ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հիշատակին:
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագծի որոշ դրույթներ հանրային քննարկումների լուրջ առիթ են դարձել: Առաջարկվող օրենքի նոր նախագծով բարձրագույն կրթական հաստատություններում այլևս պարտադիր ուսուցման ծրագրի մաս չեն կազմի հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները:
«Մեկ էլ շատ ուրախացողներին ու էդ էժան գները նրանց գրառումները կարդացողների աչքը մտցնողներին խնդրում եմ հաշվի առնել, որ չթռնողներն էլ են վճարելու նրանց թռիչքների համար։) Մի անգամ էլ՝ էդ թռիչքների համար լրացուցիչ վճարվելու ա մեր հարկերի հավաքատեղի հանդիսացող պետական բյուջեից»։
«Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության շրջանակում նախատեսվող միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով հոկտեմբերի 17-ին և 18-ին՝ ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ը՝ ժամը 09:00-ն Երևան քաղաքի հետևյալ փողոցներում կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր է(ում գրում է. «Խնդրում եմ նաև նկատել, որ Ryanair-ը մտել է հայկական շուկա՝ իմանալով, որ մենք դեռ չունենք ԵՄ-ի հետ ազատ վիզայի ռեժիմ:
ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն այցելել է 1-ին և 4-րդ զորամիավորումների ենթակայությամբ գործող զորամասեր:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը hոկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Ճապոնիայի վարչապետի հատուկ հարցերով խորհրդական Էիիչի Հասեգավային՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ:
Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկը, 20-22-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: