Բաժիններ՝

«Սա տարածված տեսակ է, զգույշ եղեք». Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Չկա միևնույն ժամանակ և՛ լրագրող, և՛ վերլուծաբան, և՛ քաղաքագետ, և՛ խորը լիբերալ, և ըստ «եղանակային պայմանների» նաև իրավապաշտպան հանդիսացող և քաղաքական անհիմն ամբիցիաներ ունեցող գործիչից ավելի վտանգավոր տեսակ, որոնք շատ են իշխանական կուլուարներում:

Ինչո՞ւ: Որովհետև այդ մարդը ո՛չ կրթութուն ունի, ո՛չ ուղեղ, ո՛չ մասնագիտություն, ո՛չ համոզմունք, ո՛չ սկզբունք, ո՛չ կայուն արժեքային համակարգ:

Բայց պատրաստ ա ամբողջ կոկորդով գոռալ, որ պետությունը զավթված ա եղել և կեղեքված: Երբ խնդրում ես մանրամասնել, բայց հիմնավոր և արգումենտացված, այդ մտքի գիգանտը կոսմիկական արագությամբ վերածվում ա շարքային բանսարկուի` ի ցույց դնելով կոսմիկական հիմարությունը:

P.S. Սա տարածված տեսակ է, զգույշ եղեք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս