«Փորձողների 90 տոկոսն անցնում է այս կաթնամթերքին». «Արցախ կաթի» ներկայացուցիչ

««Արցախ կաթի» ապրանքն արտադրվում է Ստեփանակերտում: «Արցախ կաթն» ունի իր սեփական կովերը, աշխատում է 50 ֆերմա տնտեսությունների հետ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ընկերության ներկայացուցիչ Դավիթ Նահապետյանը:

Նա նշեց, որ մոտավորապես 6-7 ամիս առաջ «Արցախ կաթը» Հայաստանում ճանաչվեց տարածաշրջանում լավագույն կաթնամթերք, ամենամաքուր արտադրանք:

«Սկզբում նույնիսկ բնակչության 1 տոկոսը չէր ճանաչում մեր արտադրանքը, ընդահնարապես գովազդ չունեինք, իսկ հիմա արդեն շուկայում ունենք մեր հաճախորդները:

Բոլորը գովում են, փորձողների 90 տոկոսն անցնում է այս կաթնամթերքին:

Բնականաբար, չհավանողներ էլ կան, բերանի համը սովոր չէ բնական կաթին, կովի համ են առնում: Այստեղ շուկայում մեկ տարի է ինչ աշխատում ենք: Ունենք թթվասեր, մածուն, ռեժան՝ 60 տոկոս յուղայնությամբ, որը շուկայում ամենաբարձր յուղայնություն ունեցող ռեժանն է, ունենք երկու տեսակի կաթնաշոռ՝ ցածր և շուկայում ամենաբարձր յուղայնությամբ, ունենք պանիրներ՝ չանախ, լոռի, հոլանդական, թան: Մյուս տարի կունենանք նաև պաղպաղակ»,- ասաց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս