
Հոկտեմբերի 1-ին փակ են լինելու փողոցներ. ՃՈ հայտարարությունը

Տեղեկացնում ենք, որ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է:
Մասնավորապես՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 08.00-ից 17.00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային-Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը:
Նույն օրը, ժամը 12.00-ից 17.00-ն փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը, և ժամը 17.00-ից 20.00-ն Պռոշյան և Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը: