
Մահացել է «Երգի արքայազն» Խոսե Խոսեն

71 տարեկան հասակում վախճանվել է մեքսիկացի կատարող Խոսե Ռոմուլո Սոսա Օրտիսը, որը հանդես էր գալիս Խոս Խոսե կեղծանվամբ: Այդ մասին հաղորդվում է Մեքսիկայի մշակույթի նախարարության Twitter–օգտահաշվում: Մահվան պատճառը չի ճշտվում:
Մահվանից առաջ արտիստը պայքարում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ: Խոսե Խոսեն երաժշտական կարիերան սկսել է 1963 թվականին: 1970-ական թվականների կեսերին El Prվncipe երգի հրապարակումից հետո արտիստին «Երգի արքայազն» կոչեցին: Կատարողն ունի ձայնասկավառակների 36 ալբոմ: Բացի դրանից, նա նկարահանվել է 11 ֆիլմում եւ աստղ ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում: