Բաժիններ՝

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ կազմավորման 70-ամյակի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝  Չինաստանի կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ:է.

«Սրտանց շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Չինաստանի Ժողովրդա­կան Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այս նշանավոր հոբելյանը խորհրդանշում է արդիական պետության և հասարակության կառուցման գործում հնագույն քաղաքակրթություն կրող չին ժողովրդի մեծ հաջողությունները:

Մենք Հայաստանում ուրախությամբ ենք հետևում Չինաստանի Ժողովրդա­կան Հանրապետության և չին ժողովրդի նվաճումներին՝ տնտեսական առաջըն­թացին, նորարարական ոլորտի զարգացմանը և մշակութային վերելքին:

Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների համակողմանի, կայուն և հետևողական ամրապնդմանն ու խորացմանը: Տարբեր ոլորտներում երկկողմ կապերի և փոխանակումների հետագա ընդլայնումը և միջազգային ասպարեզում ակտիվ գործակցությունը բխում են մեր երկու երկրների և ժողովուրդների կենսական շահերից: Լիահույս եմ, որ այս տարվա մայիսին Չինաստան կատարած իմ այցը և հանդիպումը Ձեզ հետ հիմք կծառայեն հայ-չինական բարեկամությունն ու համագործակցությունը նոր մակար­դակի բարձրացնելու համար:

Պատրաստակամ եմ Ձեզ հետ համատեղ առավելագույն ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար»:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Քեցյանին՝  Չինաստանի կազմավոր­ման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ և Չինաստանի կառավա­րու­թյանն իմ ջեր­մ շնորհավորանքները և բարեմաղթանք­ները՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավոր­ման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Չինաստանը ժամանել է իր պատմության այս նշանակալի հանգրվանին՝ բազմաթիվ ձեռքբերումներ արձանագրելով պետության և հասարակության կա­ռուց­ման, տնտեսական առաջընթացի, նորարարությունների և մշակութային զարգաց­ման ոլորտներում:

Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավան­դա­կան բարեկամական հարաբերությունների համակողմանի, կայուն և հետևո­ղա­կան ամրապնդմանն ու խորացմանը:

Լիահույս եմ, որ այս տարվա մայիսին Չինաստան կատարած իմ այցը և հանդիպումը Ձեզ հետ առաջ կմղեն հայ-չինական բարեկամության և համագործակցության օրակարգը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս