Բաժիններ՝

Թունավոր ջրերի պատճառը Զանգեզուրի գործարանն է. Էրիկ Գրիգորյան

Այսօր «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է):

Նախնական տեղեկություններով՝  դրանք Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանից արտանետված ջրեր են։

Այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի դեպի պոչամբար գնացող խողովակաշարի վթարից է արտահոսք եղել, և այդ ամենի մեղավորը գործարանն է։

«Տեսչական մարմինը տեղում է եղել, փորձանմուշներ է վերցրել, Առողջապահության տեսչությունը նույնպես այնտեղ է, յուրաքանչյուրն իր մասով գործը կանի, բնապահպանական օրենսդրությունը սահմանում է  այն պատիժների չափը, վնասների փոխհատուցման, որը կհաշվարկեն ու կներկայացնեն»,- ասաց նախարարը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս