
«Հայ մամուլն այսօր կանգնած է բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ մարտահրավերների առջև». Հայաստանի Ժուռնալիստների միության շնորհավորական ուղերձը

Հայաստանի ժուռնալիստների միությունը Հայ մամուլի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է տարածել, որում նշվում է․
«Հարգելի գործընկերներ
Հայաստանի ժուռնալիստների միությունը ջերմորեն շնորհավորում է Հայ մամուլի օրվա առթիվ:
Հայ մամուլն անցել է կայացման բարդ ճանապարհ, ունի արժանի պատմություն, բազմաթիվ վառ դեմքեր, ու վստահ եմ՝ դեռ շատերն են համալրելու հայ մամուլի պատմության հիշատակության արժանի էջերը:
Ժամանակակից լրագրությունը՝ առհասարակ, ու հայ մամուլը՝ մասնավորապես, այսօր կանգնած են բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ մարտահրավերների առջև:
Պատմական, հասարակական բոլոր ժամանակաշրջաններն էլ հայ լրագրության համար եղել են բարդ և տվյալ ժամանակին բնորոշ խնդիրներով լի։ Համոզված ենք՝ բարեխիղճ, ճշմարիտ, ազատ, մասնագիտական համոզմունքներին հավատարիմ լրագրությունն այլընտրանք չունի»: