Բաժիններ՝

«Ակադեմիական ազնվության արժեքների մասին շատերի հայտարարությունները կատարելապես կեղծ են… դատական գործընթաց ենք սկսում». Ռուբեն Հայրապետյան

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի՜ գործընկերներ, սիրելի՜ ուսանողներ,

փաստաբանների հետ մանրամասն քննարկելուց հետո դատական գործընթաց ենք սկսում՝ ատենախոսությանս շուրջ ստեղծված կեղծ աղմուկի և անարդար մեղադրանքների հետ կապված։ Թեև որոշ ուժերի կողմից հասկանալի շահադիտական նպատակներով հատվածական բողոքներ էին հնչում, սակայն հանրային սխալ ընկալման հիմնական պատճառ դարձավ ապօրինի գործընթացներով ստեղծված հանձնաժողովը, որը, չունենալով համապատասխան իրավասություն կամ իրավական հիմքեր, անհիմն և պիտակավորող ձևակերպումներով («գիտական անբարեխղճություն» և այլն) փորձեց նախկին համակարգի բոլոր խնդիրները բարդել ինձ վրա:

Եվ սա այն դեպքում, երբ բացթողումներով հանդերձ (դրանց մասին ինքս եմ նախապես խոսել) իմ ատենախոսությունն այդ փտած ու կործանված համակարգին ոչ բնորոշ իրական հետազոտություն է, որի արդյունքները տպագրվում են ազդեցության գործոն ունեցող հեղինակավոր պարբերականներում։

Չեմ ուզում հերթական անգամ մեկնաբանել հանձնաժողովի անթույլատրելի, վիրավորական ձևակերպումները և դրանց իրական նպատակը, որովհետև շուտով կապացուցվի ամբողջ գործընթացի ապօրինի լինելը։ Իսկ եթե որևէ պաշտոնյա, կիրառելով օրենքից դուրս որակումներ, որոնց վերաբերյալ սահմանված պահանջներ անգամ չեն եղել, փորձի արատավորել քրտնաջան աշխատանքով վաստակած իմ հեղինակությունը՝ ինձ անվանելով «գրագող», ապա նա կա՜մ անգրագետ է, կա՜մ ստախոս։ Ավելի զավեշտալի է, երբ այդ թեման շահարկում են նաև մարդիկ, ովքեր սեփական ատենախոսության հեղինակը չեն և անգամ մեկ նախադասություն չեն կարող ինքնուրույն գրել:

Իսկ իրականում առկա խնդիրների և դրանց համակարգային պատճառների մասին ավելի մանրամասն խոսել եմ հետևյալ տեսանյութում՝

Տեղեկացնեմ նաև, որ փաստաբանական ծախսերի փոխհատուցում չեմ պահանջելու՝ սկզբունքորեն համարելով, որ հատկապես այս փուլում պետությունը չպետք է որևէ լումա կորցնի, անգամ եթե ինքս եմ ֆինանսապես տուժում։ Իմ նկատմամբ ցուցաբերված դաժան անարդարությունը վերացնելուց զատ՝ այս գործընթացը նաև սկսում եմ հանուն հեղափոխության արժեքների, որովհետև Նոր Հայաստանում չպետք է թույլ տալ որևէ ապօրինություն և դրա հիմքով շարունակվող թիրախային ու սելեկտիվ բանսարկություններ։

Հ. Գ. Արդեն հստակ ապացուցվել է, որ ակադեմիական ազնվության արժեքների մասին շատերի հայտարարությունները կատարելապես կեղծ են, և դրանք ընտրողաբար կիրառվում են ՄԻԱՅՆ այն դեպքում, երբ պետք է վնասել»:

Հարգելի՜ գործընկերներ, սիրելի՜ ուսանողներ,փաստաբանների հետ մանրամասն քննարկելուց հետո դատական գործընթաց ենք սկսում՝…

Gepostet von Ruben Hayrapetyan am Mittwoch, 16. Oktober 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս