
«Անհավատալի ու անսպասելի տվյալ մեր մասին». Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Անհավատալի ու անսպասելի տվյալ մեր մասին
Պաշտոնական տեղեկատվությունն հաշվում է «Հանրակրթական դպրոցներից հեռացած (ուսումն անավարտ թողած) աշակերտների թվաքանակը 2018/19 ուստարվա սկզբին»։ Պարզվում է այդ ուստարի դպրոցից դուրս է եկել-մնացել 367 աշակերտ։ Այդ երեխաներից 105-ը դպրոց չի գնացել «սոցիալ-տնտեսական ծանր պատճառների» հիմնավորմամբ։ Իսկ 196 աշակերտ դպրոցից դուրս է եկել որովհետև «ծնողները չեն ուղարկում դպրոց, թույլ չեն տալիս»։
Ասեք, որ անհավանական թիվ է՝ մոտ 200 աշակերտական տարիքի երեխա դպրոց չի հաճախում՝ որովհետև ծնողները թույլ չեն տալիս, իսկ 105-ը՝ աղքատության պատճառով։ Ու դա հասարակական քննարկման թեմա չէ, մեզ ավելի «կարևոր» հարցեր են հետաքրքրում»: