Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ
Հոկտեմբերի 22-ին, ժամը 15:04-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը;
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel», «Mercedes» (վարորդ՝ Վալոդյա Խ., ծնված 1986 թ.) և «ԿամԱԶ» (վարորդ՝ Ռենիկ Ս., ծնված 1954 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին (Հայկ Ե., ծնված 1964 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային:
Վարորդները՝ Վալոդյա Խ.-ն, Ռենիկ Ս.-ն, ու «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Հայկ Ե.-ն, հոսպիտալացվել են Էջմիածնի ԲԿ, որտեղ բժիշկները Ռենիկ Ս.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հայկ Ե.-ինը և Վալոդյա Խ.-ինը՝ ծանր: Վալոդյա Խ.-ն այնուհետև տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: