«Ոստիկանները շաբաթ օրը եկան, մեզի ծեծելով կոխեցին տունը». Լարված իրավիճակ՝ Նաիրի Զարյան-Արմեն Տիգրանյան խաչմերուկում
Նաիրի Զարյան-Արմեն Տիգրանյան խաչմերուկում լարված իրավիճակ է: Նաիրի Զարյան 108 հասցեում բնակվող մի քանի քաղաքացիներ պնդում են, որ իրենց պատկանող տարածքում բազմաբնակարան շենքի շինարարություն է իրականացվում.
«Մեր հողի մեջ շինարարություն է կատարվում, ու ոստիկանները շաբաթ օրը եկան մեզի ծեծելով կոխեցին տունը, վերջում քաղաքապետրանը եկավ, դադարեցրեց շինարարությունը, հիմա շարունակվում է»,- լրագրողների հետ զրույցում պնդեց բողոքող քաղաքացիներից մեկը՝ նշելով, որ տարածքը, որտեղ շինարարությունը կատարվում է, 1973 թվականից համապատասխան փաստաթղթերով պատկանում է իրենց:
Բողոքող քաղաքացիները պնդում են, որ չեն վաճառել իրենց տարածքները:
«Մեր թույլտվությամբ պետք է սարքեին շենքը, ոչ ոք նման թույլտվություն չի տվել»,- ասաց տարածքի համասեփականատեր ներկայացող մեկ այլ անձ:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան