Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. նոր անվտանգության «պատնեշներ», «դռոնների» խլացուցիչներ կառավարական առանձնատների մուտքի մոտ. antiFake.am
AntiFake.am-ին տեղեկություններ են փոխանցվել, որ Կոնդի կառավարական առանձնատների մուտքը պաշտպանող նախկին սյունային պատնեշները փոխարինվում են նոր` առավել պաշտպանիչ նշանակության և անվտանգության ուժեղացված համակարգ ունեցող պատնեշով, այդ թվում՝ «դռոնների» խլացուցիչներով։
Նման անվտանգության համակարգերը կառուցվում են պաշտպանվելու նկատառումներով, իսկ նման պաշտպանության անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ կան վախեր և մտահոգություններ։ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ վախենալու բա՞ն ունի։
Այցելեցինք նշված վայր, որտեղ իսկապես ընթանում են շինարարական աշխատանքները։
Պետական պահպանության ծառայության աշխատակիցը, ով անձամբ էր վերահսկում տարածքում ընթացող աշխատանքների ընթացքը, նշեց, որ Կոնդի առանձնատների մոտ պաշտպանիչ սյուները փոխարինվում են, քանի որ դրանք փչացել են։ Մեր այն հարցին, թե ինչպես կարող են պատնեշները փչանալ, աշխատակիցը պատասխանեց, որ ահագին ժամանակ է անցել, և ժամանակի ընթացքում պատնեշները փչացել են։
Ըստ կայքի տեղեկությունների նախկին պատնեշների փոխարեն նախատեսվում է անվտանգության ավելի ուժեղացված համակարգի կառուցում նշված հատվածում, ինչին ՊՊԾ աշխատակիցը պատասխանեց, որ տեղյակ չէ այդ մասին։
Սյունային պատնեշների միջակայքում քանդված հատվածներից նկատելի է, որ այդտեղ վեր է խոյանալու այլ պատնեշ՝ նախկին սյուների փոխարեն։
Հաշվի առնելով վերջին շրջանում պետական ահռելի միջոցների հաշվին Նիկոլ Փաշինյանի անձնական անվտանգության բարձրացմանն ուղղված քայլերը՝ ամբողջությամբ զրահապատ նոր մեքենաների ձեռքբերումը, Ֆրանսիա ուղևորվող կառավարական պատվիրակության օդանավին ռազմական ուղղաթիռով ուղեկցումը, հիմա էլ՝ կառավարական առանձնատների մուտքը նոր պատնեշներով և «դռոնների» խլացուցիչներով պաշտպանելը, կարելի է եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես վախենում է։ Իսկ թե ինչու կամ ումից պետք է վախենա իրեն ժողովրդի առաջնորդ հռչակած Փաշինյանը, անհասկանալի է։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։