
Ֆելիքս Ցոլակյանը Սամվել Դևելյանին հետմահու շնորհված Արիության մեդալը հանձնել է նրա հորը

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով՝ Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Արիության մեդալը հանձնել է ծառայողական պարտականությունները իրականացնելիս զոհված հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հորը:
Նախարարը այցելել է նաև Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ բուժվում է հոկտեմբերի 25-ին Բազումի լեռնաշղթայում հրդեհի հետևանքով տուժած Էդգար Գրիգորյանը: Նա հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայություն մեդալով: Նախարար Ցոլակյանը պատվավոր պարգևը հանձնել է Էդգարի տիկնոջը: