
Ինչպես է գրպանահատը բերման ենթարկվում
Նոյեմբերի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների աչալուրջ ծառայության շնորհիվ գրպանահատության հերթական դեպքը բացահայտվեց:
Ժամը 20:30-ի սահմաններում քրեական հետախույզներն Աբովյան փողոցի սրճարաններից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Ամիրյան փողոցի 31-ամյա մի բնակչի:
Պարզվել է, որ նա նույն օրը երթուղային ավտոբուսում մի կնոջ պայուսակից, դրամապանակ է գողացել:
Գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: