«Տաշիրից» հերքում են՝ Կարեն Կարապետյանը այնտեղ սեփական բնակարան չունի
Երեկ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Տաշիր քաղաքում ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի բնակարանից որսորդական զենք է հափշտակվել։
168.am-ը, մանրամասներ ճշտելու նպատակով, կապ հաստատեց «Տաշիր» ընկերությունների խմբի հետ։ Գրասենյակից, սակայն, պատասխանեցին, որ Կարեն Կարապետյանը Տաշիրում սեփական բնակարան չունի, հետևաբար չէին կարող այնտեղից որևէ գողություն կատարել։
Ինչ վերաբերվում է դեպքին, մեր աղբյուրները նշում են, որ իրականում այն տեղի է ունեցել Կարապետյանների հարազատներից մեկի հետ, որի բնակարանից անհետացել են որսորդական թվով 2 հրացաններ։ Ընդ որում՝ նշյալ բնակարանում մշտական բնակվող չկա, այդ իսկ պատճառով հրացանների անհետացման հստակ ժամկետները հայտնի չեն։