Բաժիններ՝

«Ձեր եղբոր տղայի քաղաքական կուսակցությունը կստանա արկղերով քրեական գործերը». Արայիկ Հարությունյանը՝ ԵՊՀ դասախոսին

«Այս իշխանության հիմնական սկզբունքը ամենասկզբից եղել է այն, որ մենք ասել ենք՝ չկա որևէ հարց, որ չի կարող քննարկվել, և չկա այնպիսի մի իրավիճակ, որտեղից լուծումներ չեն կարող գտնվել»,- այսպես մեկնարկեց ԵՊՀ դասախոսների հանդիպման ժամանակ իր ելույթը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ բուհերի ամփոփ որևէ փաստաթղթում Հայոց լեզվի, Հայ գրականության, Հայոց պատմության դասավանդման վերաբերյալ որևէ դիտողություն չի եղել:

«Մեզ եկել է Պատմության ֆակուլտետի դիտարկումները, Բանասիրականից ոչինչ չենք ստացել: Շատ եմ ցավում, որ այս ամբողջ գործընթացում հնչում էին միակողմանի դիտարկումներ»,- ասաց նախարարը:

Անյուհետև ԵՊՀ դասախոսների հանդիպման ժամանակ տհաճ երկխոսություն ծավալվեց դասախոս Ռիտա Սաղաթելյանի և նախարար Արայիկ Հարությունյանի միջև:

Ժամանակակից Հայոց լեզվի ամբիոնի դասախոս, գիտությունների թեկնածու, դոցենտ Ռիտա Սաղաթելյանը նախարարին հիշեցրեց, թե նրա խոսքով հայոց լեզուն ոչ պարտադիր դարձնելով դասախոսները կոռուպցիոն որոշ հնարավորություններից զրկվում են, իսկ վերջերս էլ հայտարարել է, թե նախորդ կառավարությունից բավականին քրեական գործեր ունի հավաքած: Կա՞ արդյոք, քրեական գործ հայոց լեզվի ամբիոնի որևէ դասախոսի վերաբերյալ, հետաքրքրվեց Ռիտա Սաղաթելյանը:

«Ներողություն, թողեք ես խոսեմ, հա՞, հետո Դուք կխոսեք: Հիմա ձեզ գամ, ձեր քաղաքական թիմին գամ»,- ի պատասխան ասաց Արայիկ Հարությունը՝ հավելելով.

«Կոռուպցիան բացահայտելը բավականին բարդ գործ է: Բայց ձեր եղբոր տղայի կուսակցությունն անպայման կստանա այդ արկղերով քրեական գործերը»:

Նախարարն ասաց, որ հարցումն արել են և շուտով հարցերի պատասխանները կլինեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս