«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում այս շաբաթ օրը կայանալու է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը: Հրավիրված է ոչ միայն Հայաստանի քաղաքական էլիտան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլեւ՝ արցախյանը․ արտգործնախարարը, պաշտոնակից Արշավիր Ղարամյանը, ԱԺ նախագահ Ղուլյանը, Բակո Սահակյանը։
««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Հայաստանի մշտական բնակչության թիվը վերջին մեկ տարվա ընթացքում պաշտոնապես նվազել է 11 հազար 700-ով: Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի` Հայաստանի մշտական բնակչության թիվն այս տարվա հոկտեմբերի 1-ին 2 մլն 957 հազար 500 է եղել, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 մլն 969 հազար 200 էր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են առևտրի կենտրոնից գողություն արած տղամարդուն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրելով. «Տարածեք, քանի չեն ջնջել. տեսեք և համոզվեք»:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ ս․թ․ նոյեմբերի 7-ին ժամը 10։00-ից մինչև 16։00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Խանզադյան, Սևյան, Արզումանյան, Ավանգարդ փողոցների, Արցախյան խճուղու, Սարյան նրբանցքի, Վանքի Տափ 1, 2, 5, 7, 11, 15 և Ավանգարդ 5-րդ թաղամասի 9-16 հասցեների ջրամատակարարումը:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, նոյեմբերի 4-ին՝ ժամը 21․45-ին, Տերյան փողոցից ապօրինի զենք պահելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդու։
168.am-ի հետ զրույցում Սամվել Հարությունյանը նշեց, որ Իոաննիսյանի այդ հայտարարության համար նախկինում ինքը դատական հայց է ներկայացրել նրա դեմ և դատը շահել, ուստի, եթե Դ. Իոաննիսյանը շարունակի իրենց մեղադրել, ապա ևս մեկ դատական հայց կներկայացնի՝ զրպարտության հոդվածով։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարությունը տարածել, որում հերքում է տեղեկությունները, թե Արայիկ Հարությունյանի աշխատանքը ԵՊՀ-ում ապօրինի է եղել։
Հոկտեմբերի 29-ի երեկոյան կտրած-ծակած վնասվածքներով «Մասիս» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 17, 18 տարեկան երկու երիտասարդ, որոնք Մասիսի բնակիչներ են։
«Բրեվիս»-ի հետազոտության տվյալներով Հայաստանում 18-30 տարեկանների շրջանում հարցվածների կեսից ավելին՝55,2 տոկոսը չամուսնացած է: Այս տարիքային խմբում և՛ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունով, և՛ եկեղեցով ամուսնացածները կազմում են 16 տոկոս: Միայն Քաղաքացիական կացության ակտերի գրանցմամբ ամուսնացածների թիվը 13.4 տոկոս է, ինչը երկու անգամ ավելին է միայն եկեղեցով ամուսնացածների թվից, որը կազմում է 6,5 տոկոս:
«Այդ ե՞րբ հասցրին այդքանն ուսումնասիրել և հիմնավորել՝ իրավունք վերապահելով հանրությանը իրազեկել: Հնարավո՞ր էր այդքան կարճ ժամանակահատվածում 2012-2018թթ. իրադարձություններ ուսումնասիրել և դրանք դակել «հափշտակություն» եզրույթի ներքո»:
Խնդիրն այն է, որ, այսպես թե այնպես, կլասիկները լոուքոսթերների դիմաց մրցունակ չեն: Տարբեր են, իհարկե, սկզբունքները: Եթե քսանն էլ իջեցնեն, մեկ է, նրանք ավելի մատչելի են: Մեծ չի լինելու տարբերությունը, մի 30-40 եվրոյի չափով: Այսօր եթե համեմատենք «Ռյան Էյրի» գները լեհականի ամենաէժան գների հետ… տեսեք, ճամպրուկ չկա, ուղեբեռով տոմսերի մասին եմ խոսում, 30-40 եվրո է ստացվում: Էդ որ ասում են՝ «Ռյան Էյրի» գները 35-40 եվրո են, այդքան չէ: Դա շոու է: Նրանց միջին ամենաէժան տոմսն առանց ճամպրուկի ստացվում է մոտավորապես 180 եվրոյի կարգի, իսկ ճամպրուկով կստացվի 230 եվրո:
Իր 15-ամյա հոբելյանը նշող «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործունեությունը համընկնում է ՀՀ կառավարության ձգտումներին ու գործունեությանը, իսկ կառավարությունը ցանկանում է Հայաստանը տեսնել որպես ինժեներական երկիր, որպես մտքի գործունեության և տեխնոլոգիական երկիր:
«Երբ համալսարաններում մասնագիտացված հայերեն չեն սովորում, այլ պարզապես հայոց լեզու՝ իրենց պետք չի»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով բուհերում Հայոց լեզուն, Հայ գրականությունն ու Հայոց պատմությունը պարտադիր ուսուցման առարկաների ցանկից հանելու մասին օրենքի նախագծին՝ ասաց ազատամարտիկ, նախկին հետախույզ Վովա Վարդանովը:
Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա համայնքապետարանի տարբեր աշխատակիցներին ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա 2012-ից 2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9․000․000 դրամից ավելի գումար։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե նախաքննության։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը և պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահի տիկին Վլասիա Պավլոպուլուն նոյեմբերի 6-ին այցելել են Հայաստանի պատմության թանգարան:
Պաշտոնական այցով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 5-ին մասնակցել և ելույթ է ունեցել Շվեդիայի խորհրդարանում ԱլԳ տասնամյակին նվիրված թեմատիկ քննարկմանը, որը կրում էր «Խորհրդարանների և խորհրդարանականների դերը, երկխոսությունը և բազմակարծությունը ժողովրդավարությունում․ ուղենշելով ԱլԳ օրակարգը» խորագիրը։
Նախկին իշխանություններին բյուջեն վատնելու ու թալանի մեջ մեղադրող նախկին ընդդիմադիր, ներկայիս՝ իշխանությունները, փաստորեն, իրենք էլ բոլորովին դեմ չեն օգտվել այդ բյուջեի ընձեռած վայելքներից ու հարմարավետությունից:
Արայիկ Հարությունյանի աշխատանքը ԵՊՀ-ում օրինական է եղել. շրջանառվող լուրերը կեղծ են:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Կարապետյանին Սմոլենսկի մարզի դատախազի պաշտոնում նշանակելու մասին:
Հայաստանում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը կանցկացվի նոյեմբերի 14-ից 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ:
ՀՀ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը, որը պաշտոնավարել է 2012-ից 2018 թվականներին, միաժամանակ հանդիսանալով «Դավթաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և փաստացի կառավարելով ու տնօրինելով հիմնադրամի ֆինանսական միջոցները, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարի ու հիշյալ բարեգործական հիմնադրամի տնօրենի հետ և ապօրինություններ թույլ տվել։
Ավտոներկրողները հոկտեմբերի 10-ին խնդրանքով դիմել էին ՀՀ կառավարություն, որպեսզի թույլ տան աջ ղեկով մեքենաները վերասարքավորել Հայաստանում, սակայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պատասխան են ստացել, որտեղ նշված է՝ աջ ղեկով մեքենաներն օրենքով չի թույլատրվում ներմուծել Հայաստան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը, և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին:
Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է իրեն եւ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Ճանապարհային ոստիկանը երթեւեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է իր կողմից վարվող մեքենան եւ չնայած ճանաչել է իրեն որպես բարձրաստիճան պաշտոնյա, այնուամենայնիվ տուգանել է:
Այսօր Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ էին կազմակերպել: Դասադուլի պատճառը ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում Հայոց լեզու, Հայոց պատմություն և Հայ գրականություն առարկաների դասավանդումը ոչ մասնագիտական բուհական ծրագրերում ոչ պարտադիր դարձնելու մասին դրույթին դեմ լինելն էր:
Նոյեմբերի 6-ին, ժամը 16:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի 4/13 հասցեի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա: