Բաժիններ՝

Բացահայտվել է Մասիսում 17 և 18 տարեկան երիտասարդների դանակահարության դեպքը

Հոկտեմբերի 29-ի երեկոյան կտրած-ծակած վնասվածքներով «Մասիս» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 17, 18 տարեկան երկու երիտասարդ, որոնք Մասիսի բնակիչներ են։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Մասիս քաղաքից։ Երիտասարդների հետ զրուցել ոստիկանները չէին կարողացել, քանի որ նրանք ի վիճակի չէին եղել բացատրություն կամ հաղորդում տալու։

Մինչ նրանց կազդուրվելը, ինչը օրեր տևեց, Մասիսի քրեական հետախույզները պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տղաներին դանակահարած անձի ինքնությունը։

Մասիսի դպրոցներից մեկի բակում ծագած վիճաբանության ընթացքում Մխչյան գյուղում ապրող մի երիտասարդ դանակահարել էր մյուս կողմին։

Տարված բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Մասիսի բաժին ու խոստովանական բացատրություն տվեց։

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս