![](/banners/BeFunky-design.jpg)
Պուտինը Սերգեյ Կարապետյանին նշանակել է Սմոլենսկի մարզի դատախազ
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/994378.jpg)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Կարապետյանին Սմոլենսկի մարզի դատախազի պաշտոնում նշանակելու մասին: «Սերգեյ Էդուարդի Կարապետյանին 5 տարի ժամկետով նշանակել Սմոլենսկի մարզի դատախազի պաշտոնում»,- ասվում է ՌԴ նախագահի հրամանագրում:
41-ամյա Սերգեյ Կարապետյանը 2000 թվականին ավարտել է Ռոստովի պետական տնտեսական ակադեմիայի Իրավաբանության ֆակուլտետը, որից հետո աշխատել է դատախազության համակարգում: 2018 թվականի հունվարից զբաղեցրել է Կրասնոյարսկի մարզի դատախազի տեղակալի պաշտոնը: