Նոյեմբերի 8-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Էնցո Քվատրոչիոկեի ղեկավարած պատվիրակությանը:
Շրջանառության մեջ է դրվել Երեւանում մեքենաներով կամ դրանց կցորդներով (շրջիկ առեւտրի կետ) առեւտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու հարաբերությունները կարգավորող նախագիծը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ այս ոլորտը մինչ այս ոչ մի օրենսդրական կարգավորում չի ստանում, հետևաբար Երևանի քաղաքապետարանը չի կարող միջամտել: Օրենքի նախագիծը նպատակ ունի կարգավորել ոլորտը, առևտուր կազմակերպող, ծառայություններ մատուցող շրջիկ կետերի իրավահարաբերությունները:
Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մարզի արտադրական ձեռնարկություններ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի հիմնադրման 10-ամյակին և երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 93 մանկապարտեզի սաների ծնողներն ահազանգել էին 168.am-ի խմբագրություն՝ պնդելով, որ մանկապարտեզի բնականոն աշխատանքն այս պահին խոչընդոտվում է հարևանությամբ գտնվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտների կողմից:
Աշխարհի տարբեր երկրներում գործող ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները, երեկվանից սկսած, Հայաստանում տեղի ունեցող բողոքի զանգվածային ակցիաներին զուգահեռ, իրենց կոչերով, հայտարարություններով և տեսաուղերձներով միանում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին՝ այդպիսով իրենց զորակցությունը հայտնելով Հայաստանի երիտասարդական-ուսանողական շարժմանը:
Նոյեմբերի 8-ին, ժամը 11:22-ին, անվտանգության նկատառումներից ելնելով, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Նոյեմբերի 8-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը հանրապետությունում տեղի ունեցած ռազմավարական զորավարժություններին պատշաճ մասնակցություն ունենալու և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին պատվոգրերով։
Նոյեմբերի 7-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գումարտակային զորավարժություն մարտական հրաձգությամբ։
Նոյեմբերի 8-ին, ժամը 14:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի 4 հասցեում գտնվող փայտի արտադրամասում հրդեհ է բռնկվել:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 8-ին ընդունել է էմիրաթական Թավազուն տնտեսական խորհրդի ղեկավարության պատվիրակությանը:
Նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել է, որ գնում է ՀՀ ԱԳՆ՝ մասնակցելու համար երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը և դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը։
Արդարադատության նախարարությունն առաջարկում է նոյեմբերի 28-ը սահմանել որպես Հատուկ քննչական ծառայության ծառայողի օր:
«Մենք կովկասցի չեն, մենք արիացի ենք, կովկասցիներն այլ ժողովուրդ են, պարոն վարչապետ». ցուցարարը հակադարձեց Նիկոլ Փաշինյանին:
Երեկվանից ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպեցին ԱԳՆի մոտ, որտեղ նա գնում էր՝ մասնակցելու երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը և դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը:
«Ձեր պահանջներից որևէ մեկը չենք կիսում». Նիկոլ Փաշինյանը՝ նստացույցի մասնակիցներին
Նոյեմբերի 8-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ մեկնարկել է սահմանամերձ Չինարի համայնքից: Նախագահը հանդիպել ու զրուցել է իրեն դիմավորելու եկած բնակիչների հետ: Դիտելով չինարեցի երեխաների պարային կատարումը՝ նախագահը նրանց Ամանորին հրավիրել է նախագահական նստավայր։
ԵՊՀ մի շարք ուսանողներ Գևորգ Գյուլումյանի գլխավորությամբ միացան ՀՅԴ երիտթևի նստացույցին։ Գևորգ Գյուլումյանի խոսքով՝ համացանցում շահարկում են, թե իրենք ունեն քաղաքական շահադիտական նպատակներ, սակայն այդպես չէ։
Նոյեմբերի 7-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Կիև չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 31-ամյա Կարապետ Կ.-ն, որը հոկտեմբերի 10-ից ՌԴ ՆԳՆ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 163 հոդվածի (շորթումը) 2-րդ մասի մեղադրանքով:
Արևելյան Եվրոպայում Մշակույթի Բազմազանության համար տրվող ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակը հայտարարում է մոնտաժի փուլում գտնվող գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի Հայտերի Ընդունում, մշակութային բազմազանության, էթնիկ և կրոնական հանդուրժողականության, ինտեգրման կամ խաղաղ համակեցության թեմաների վերաբերյալ, Թբիլիսիում, Վրաստան, Դեկտեմբերի 5-7, 2019, երկուսուկես օր տևող սեմինարի մասնակցելու համար:
Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, ժամը 16:00-ի սահմաններում հիմնարկի արևելյան հատվածում՝ դիտաշտարակների միջնամասում, հայտնաբերել են ներնետված, կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որում եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 27 գր քաշով զանգված և ծանրությունն ապահովելու համար նախատեսված օվալաձև քար ու 2 հեղյուս:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ՀՅԴ երիտթևը շարունակում է իր նստացույցը։ Նստացույցի մասնակիցների շարքերն աստիճանաբար համալրում են տարբեր մարդիկ, որոնք կիսում են երիտասարդների պահանջը։ Նախատեսված է, որ այսօր ժամը 13։00-ին կրկին նրանց են միանալու նաև ուսանողները։
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և ՊՊԳՎ Եղեգնաձորի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 7-ին, ժամը 14.40-ին, Սուրեն Սերոբյանը հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի Սևանա թերակղզում և տեղափոխվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին:
Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ներդրումների ոլորտում իրականացվող գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ։
Սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ կիսվել ձեզ հետ մի խնդրով. ինձ են դիմել Գեղարքունիքի մարզի Լճավան համայնքի մի խումբ ուսուցիչներ, որոնք ահազանգում են, որ համայնքին սպասարկող և յուրաքանչյուր հինգշաբթի իրենց Ախպրաձոր տեղափոխող տրանսպորտային միջոցներն այլևս չեն աշխատում: Արդյունքում դասավանդելու նպատակով Ախպրաձոր համայնք հասնելը ուսուցիչների համար դարձել է օրհասական խնդիր, որի լուծումը խիստ ծախսատար է. իրենց աշխատավարձի «առյուծի բաժինը» նրանք ստիպված ծախսում են ճանապարհի վրա: