Բաժիններ՝

32-ամյա տղամարդը բերման է ենթարկվել զենք պահելու կասկածանքով

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, նոյեմբերի 4-ին՝ ժամը 21․45-ին, Տերյան փողոցից ապօրինի զենք պահելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդու։ Նա իր  վարած «Մերսեդես»-ի սրահից ներկայացրել է «Բերետտա» ատրճանակ։ Նշանակվել է փորձաքննություն։ Նախապատրաստվում են նյութեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս