Բաժիններ՝

Պաշտպանության նախարարը Ռումինիայի դեսպանի հետ քննարկել է ոլորտում գործակցության զարգացման հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունվարի 30-ին ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Քորնել Իոնեսկուին և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական, ռազմաօդային և ռազմածովային կցորդ, գնդապետ Վասիլի-Միրչա Ժուգուրանուին (նստավայրը՝ ք.Թբիլիսի)` Հայաստանում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ:

Ինչպես հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Ժուգուրանուին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանում առաքելության ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ռումինական համագործակցությանը և դրա զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը գոհունակությամբ նշել է, որ 2019 թվականին վերականգնված ամենամյա պլանավորման ձևաչափով երկկողմ համագործակացությունն այս տարի շարունակվում է, նախատեսվում է ընդլայնել իրականացվող միջոցառումների շրջանակը:

Դեսպան Իոնեսկուն ևս կարևորել է համագործակցությունը և հաստատել ռումինական կողմի աջակցությունը համագործակցության զարգացման ջանքերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս