Բաժիններ՝

«Զվարթնոց»-ի անվտանգության աշխատակիցները հայտնաբերել են զենք, 28 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները 2019 թվականի ընթացքում հայտնաբերել են 1 զենք, 111 փամփուշտ, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում գտնվել է 1824 իր, այդ թվում՝ մոտ 28 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար, թանկարժեք և կիսաթանկարժեք զարդեր, փաստաթղթեր և այլ անձնական իրեր, կանխվել է գողության 3 դեպք:

«Կարևորելով օդանավակայանի յուրաքանչյուր աշխատակցի մատուցած ծառայությունը և հատկապես ավիացիոն անվտանգության աշխատակիցների դերը օդանավակայանի անվտանգ և անխափան աշխատանքում՝ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել վերջիններիս՝ ամբողջ տարվա ընթացքում պատշաճ և պատասխանատու կերպով իրականացրած աշխատանքների համար:
Իսկ մեր ուղևորներին հորդորում ենք առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ, զերծ մնալ արգելված առարկաներ կամ նյութեր տեղափոխելու փորձերից և մյուս ուղևորների համար խնդիրներ առաջացնելուց»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս