Սերբիայի քաղաքացիներն առանց վիզայի ՀՀ-ում կկարողանան մնալ 180 օր

Կառավարության որոշմամբ՝ Սերբիայի քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կկարողանան առանց մուտքի վիզայի գտնվել առավելագույնը 180 օր՝ մեկ տարվա ընթացքում։

Համապատասխան որոշման նախագիծը կառավարության համաձայնությանը ներկայացրեց Արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը՝ նշելով, որ 2019թ․ հոկտեմբերի 25-ին էլ Սերբիայի կառավարությունն էր ընդունել որոշում և վերացրել սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջն իրենց երկրում։

Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը նախագծի վերաբերյալ նշեց, որ կարևոր է այս որոշման հանրայնացումը, որպեսզի մարդիկ իմանան, որ տարբեր երկրների հետ վիզային ռեժիմի վերացումը նաև շատ կարևոր է արտաքին քաղաքականության համար։

Նշենք, որ Սերբիայի Հանրապետությունը դարձավ 63-րդ երկիրը, որի հետ Հայաստանն ունի առանց վիզայի ռեժիմ։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս