Հայտնաբերվել է քաղաքացու դիակը. ԱՀ ոստիկանություն
Հունվարի 27-ին «Շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 06:38-ին կանչով մեկնած շտապ բուժօգնության խումբը Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա 13 հասցեում տեղակայված «Շին-վեր պլյուս» ՍՊԸ-ում հայտնաբերել է մայրաքաղաքի բնակիչ 1965թ. ծնված Շ. Ա.-ի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
ԱՀ ոստիկանություն