![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսաստանը 16 անցակետ կփակի
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/1003128-1.jpg)
Ռուսաստան կորոնավիրուսի թափանցումը կանխելու համար Հեռավոր Արեւելքում ՌԴ-ի եւ Չինաստանի միջեւ սահմանի առանձին տեղամասեր կփակվեն տեղական ժամանակով հունվարի 31-ի կեսգիշերից: Կառավարության համապատասխան կարգադրությունը, որն ստորագրվել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի կողմից, հրապարակված է նախարարների կաբինետի պաշտոնական կայքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության, Ռուսաստանի Մաքսային դաշնային ծառայության եւ Ռոսպոտրեբնադզորի» հետ համատեղ 2020 թվականի հունվարի 31-ի տեղական ժամանակով կեսգիշերից սահմանափակել երթեւեկությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի առանձին տեղամասերի անցակետերով»,- ասված է փաստաթղթում: Այդ ցանկում տեղ է գտել 16 անցակետ, այդ թվում՝ ավտոմոբիլային ու երկաթուղային: Փաստաթղթում մատնանշված է, որ ձեռնարկված միջոցներն ուղղված են «ՉԺՀ-ի տարածքից ՌԴ-ի տարածք նոր կորոնավիրուսային վարակի թափանցումը կանխելուն»:
Ընդսմին նշվում է, որ Չինաստանի հետ սահմանի տեղամասերի փակումը թելադրված է հիմնավորված պատճառներով եւ կրում է «բացառապես ժամանակավոր բնույթ»: