
Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառման հիման վրա քրեական գործ է հարուցվել

Տարբեր լրատվամիջոցների կողմից տարածված` «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի` 26.01.2020թ.-ի ֆեյսբուքյան գրառման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել են նյութեր` ՀՀ ՊԵԿ առանձին պաշտոնատար անձանց ենթադրյալ ոչ իրավաչափ հանձնարարություններ տալու և նրանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է նախաքննական մարմին` բացատրություն տալու, սակայն վերջինս հրաժարվել է ներկայանալ:
Նախապատրաստված նյութերի հիման վրա 30.01.2020թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Ենթադրվում է, որ խոսքը Նարեկ Սամսոնյանի այս գրառման մասին է: