Ֆիզիկական պատրաստականությամբ, մասնագիտական որակներով, առողջական վիճակով, բարոյական հատկանիշներով համապատասխանում է ազգային անվտանգության ծառայողին ներկայացվող պահանջներին:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Հունվարի 10-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում:
«Փորձում ենք երիտասարդ կադրերի ներգրավել: Հիմա կադրային քաղաքականությունն այնպիսին է, որ մասնագետն է որոշում՝ գա՞լ, թե՞ չգալ մարզ: Ցավոք, մարզերում աշխատելը մինչև հիմա էլ գրավիչ չէ: Մշտապես թափուր հաստիքները ներկայացնում ենք նախարարություն, բայց վերջին տարիներին չունենք երիտասարդ մասնագետների հոսք: Սա խնդիր է, գուցե կվերանայվի նաև կադրային քաղաքականությունը: Կադրային դեֆիցիտն ամբողջ ՀՀ-ում է, մեծ մասը կենտրոնացած է Երևանում»:
Հունվարի 10-ին, ժամը 11:37-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 17 շենքի մոտակայքում գտնվող շինությունում այրվում է կուտակած ստվարաթուղթ:
Հունվարի 9-ին տեղի ունեցած տարհանման պատճառները պարզելու նպատակով ԱԻՆ-ի կողմից շարունակվում են իրականացվել աշխատանքներ Դալմա Գարդեն մոլի տարածքում:
Հունվարի 10-ին հերթական նիստն է անցկացրել ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը:
արալիկ քաղաքը գտնվում է Շիրակի մարզի Անիի տարածաշրջանում, ըստ Ազգային Վիճակագրական Ծառայության տվյալների Անիի շրջանի բնակչությունը կազմում է 19.100, որից 5.500-ը Մարալիկ քաղաքում, իսկ 13.600-ը գյուղական համայնքներում:
Շիրակի մարզի Մարալիկ, այժմ՝ Անի խոշորացված համայնքում իրավիճակը լարված է. բնակիչներն ամեն պահի պատրաստ են կրկին փակել Գյումրի-Երևան ճանապարհը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մարալիկի ծննդատան մանկաբարձ Հերմինե Հանիսյանը։
Հունվարի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության տարվա առաջին խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
ՄԱՊ-ի Ալիկը դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից։
ՀՀ ԱՆ Մայրական և վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանն ու Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին փոխարինող Լեյլի Ասլանյանն այսօր հանդիպել են լրագրողների հետ ու խոսել Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքը փակելու որոշման մասին:
Հունվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է թույլ ձյուն, 11-ի ցերեկը, 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ամանորի նախատոնական օրերին «Կովկաս» ռեստորանում նախկինների ու ներկաների՝ «սևերի» ու «սպիտակների» միջև լուրջ միջադեպ է եղել։ Բախումը տեղի է ունեցել Աջափնյակ վարչական շրջանի (թաղապետարանի) նախկին ու ներկա աշխատակիցների միջև. պատճառը եղել է հեղափոխությունից հետո թրենդ դարձած սևեր-սպիտակներ բաժանման շուրջ ծավալված տհաճ քննարկումները։
Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 10-րդ մրցաշարը:
Հունվարի 10-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Է. Ս.-ն ցանկացել է օգտվել հիվանդանոցի սանհանգույցից:
Հունվարի 10-ին, ժամը 10:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ղշլաղ թաղամասի Տավրոսի 10-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Այսօր ինձ դիմել է քաղաքացի, ով ներկայացրեց մի միջադեպ, որի պատճառով շատ անձինք միամտության արդյունքում կարող են խարդախության զոհ դառնալ։
Մարալիկի ծննդատան փակմամբ ի՞նչ խնդիր է լուծվում. փորձագետներ. ՈՒՂԻՂ
Հունվարի 4-ին, ժամը 22.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ են տեղափոխվել գյումրեցի երկու եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է:
Քննարկում՝ «Ա1+»-ի հայցն ընդդեմ կառավարության` եթերազրկման ակտերն առ ոչինչ ճանաչելու վերաբերյալ. ՈՒՂԻՂ
Մանկատանը խնամվող երեխաները պետք է վերադառնան իրենց ընտանիքներ, իսկ Կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է աջակցեն «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատան երեխաներին և նրանց ընտանիքներին՝ երեխաների խնամքն ու դաստիարակությունն ընտանիքում պատշաճ կազմակերպելու համար:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողներն իրացնելով օպերատիվ տվյալները՝ հունվարի 9-ին, ժամը 16.20-ին, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղից ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել 45-ամյա Քրիստինե Մ.- ին։
ՀՀ ԱԱԾ կառուցվածքային բարեփոխումների արդյունքում 2018 թ. հոկտեմբերից կազմավորված տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կազմում գործում է առանձին ստորաբաժանում, որի հիմնական գործառույթը օտարերկրյա ներդրումներին խոչընդոտող կոռուպցիոն երևույթների դեմ պայքարն է:
Ամանորյա ոչ աշխատանքային օրերին 14 հազար 662 մարդ է այցելել այդ օրերին աշխատող թանգարաններ:
«Երկրագնդի վրա 2019թ. Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը համարել է երկրորդ ամենատաք տարին է 2016 թվականից հետո, ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում»։
Բողոքի ակցիա. Ապօրինի որդեգրման գործով երեխաներին կորցրած մայրերը պահանջում են օր առաջ կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին. ՈՒՂԻՂ
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հերքել է տարածված տեղեկությունները, թե իր կինը իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն ղեկավարելուն զուգահեռ աշխատում է նաև Ազգային ժողովում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը «Դալմա գարդեն մոլ»-ում տեղի ունեցած ցնցման ամենահավանական պատճառ է դիտարկում մարդկային գործոնը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեռեւս 2019 թվականի դեկտեմբերի 4-ին Armlur.am-ը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի աշխատակիցն ու տնօրեն Մհեր Դավիդյանցը զրուցում գումարի մասին, ապա որոշում 100 հազար դրամ «այլ ծախսեր» ձեւակերպմամբ դուրս գրված գումարից 25 հազար դրամ առանձնացնել, դնել «սեյֆում»: