
«Կինս դեռևս 2019թ. ամռանից չի աշխատում Լենա Նազարյանի գրասենյակում». Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հերքել է տարածված տեղեկությունները, թե իր կինը իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն ղեկավարելուն զուգահեռ աշխատում է նաև Ազգային ժողովում: Ռուստամ Բադասյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Կինս դեռևս 2019 թվականի ամռանից չի աշխատում ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրասենյակում (Լենա Նազարյանի հերքումը՝ https://www.facebook.com/lena.nazaryan.5/posts/3027405860623961):
Ես ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի կերպով չեմ մասնակցել ու մասնակցում փաստաբանական գրասենյակի կառավարմանը և որևէ առնչություն չունեմ վերջինիս հետ (կինս փաստաբանի արտոնագիրը ստացել է դեռևս 2016 թվականին, և այդ մասին տեղեկությունը հասանելի է advocates.am կայքում: Նույն ժամանակահատվածում տարբեր կարգավիճակներով զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։
Ես ինքս եղել եմ այլ փաստաբանական գրասենյակի բաժնետեր, սակայն շահերի բախման իրավիճակներից խուսափելու համար, դեռևս ՊԵԿ-ում, հրաժարվել եմ իմ բաժնետոմսերից։
Պատվիրատուի պատվերը կրկին վատ է իրականացվում, իսկ այդ նպատակով տրամադրված գումարները զրո արդյունք են տալիս, իսկ առջևում նոր ծախսեր են:
Բարեփոխումները, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ քաղաքականության մշակումն անխափան շարունակվելու են»,- գրել է նախարարը։
https://www.facebook.com/rustam.badasyan/posts/2809097129141704?__xts__[0]=68.ARDFWkeg2GV8eKGVETTvzv-O7I-FQ3yKvteUAyqpGcrkPojB-DcrRq7AoEXZ77Cs0HAjWwl5Jfj1qFNDTgAytHgBwBud5kxkAppQuwpJ-jh0DfefqU4edQg2MVXasAwhV8ljHbn_vIB6sUvQkuCVNpPeGajQmRtQ9FjnuW4Edo_vjEa2S2f3uNo-i6BgDW8LSK_Y2Sg86VP5fpUElD0G5lDnRD4fBttkzNfxOKMotY8_n4OUFjpb4nQrCQxODtgzRIVAyUoQ2nnok1fwAfVeRR86PZH-9E137yt1zVp9GI7L_LYu4Z5uxiqKXu_0hko_wZ0RRahg14DgG13dDOMOUKZ8&__tn__=-R