
Մանկատանը խնամվող երեխաները պետք է վերադառնան իրենց ընտանիքներ․ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է տարբեր տարիներին «Թռչունյան տուն» մանկատանն արձանագրված մտահոգիչ խնդիրները

Մանկատանը խնամվող երեխաները պետք է վերադառնան իրենց ընտանիքներ, իսկ Կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է աջակցեն «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատան երեխաներին և նրանց ընտանիքներին՝ երեխաների խնամքն ու դաստիարակությունն ընտանիքում պատշաճ կազմակերպելու համար: Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում մշտապես նշվել է երեխայի խնամքն ընտանիքում կազմակերպելու պետության պատասխանատվության մասին։ Պաշտպանն աջակցում է պետության՝ հաստատությունների ճիշտ վերակազմակերպման գործընթացին:
Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաների իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Պաշտպանի աշխատակազմը պարբերաբար կատարում է չհայտարարված այցեր, ուսումնասիրում երեխաների խնամքի, շենքային, բուժծառայության և խոհանոցի աշխատանքների կազմակերպման պայմանները, հատուկ ուշադրություն է դարձվում երեխաների նկատմամբ վերաբերմունքին:
https://www.facebook.com/Armenianombudsman/photos/a.538216176365851/1300133776840750/?type=3&theater