Բաժիններ՝

«Դալմա Գարդեն» մոլը հայտարարություն է տարածել

«Դալմա Գարդեն» մոլը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է.

«Հունվարի 9-ին տեղի ունեցած տարհանման պատճառները պարզելու նպատակով ԱԻՆ-ի կողմից շարունակվում են իրականացվել աշխատանքներ Դալմա Գարդեն մոլի տարածքում:

Ըստ ԱԻՆ-ի՝ ցնցման պատճառ կարող են եղած լինել հարակից տարածքում այդ ժամանակահատվածում կատարվող շինարարարկան կամ այլ մեխանիկական աշխատանքները, ինչպես նաև օդափոխության մասնակի խափանումը: ԱԻՆ-ը նշում է, որ անհանգստանալու լուրջ պատճառ չկա:

Մենք շարունակում ենք հետևել ԱԻՆ-ի մեր գործընկերների աշխատանքներին և սպասում ենք սարքավորումների միջոցով ստացված հետազոտության արդյունքներին:
Շնորհակալություն ենք հայտնում համբերության և Դալմա Գարդեն մոլի կողքին լինելու համար»:

https://www.facebook.com/DalmaGardenMallOfficial/posts/2616885345074768?__xts__[0]=68.ARAT968gYRTP2HhT7EJxzuAC1UMt1H9f-QTGoL8vGwBb1idgseHv1AekqlTfkg3Gz_4nhN9dr9pFWfDJeU0pG33ijkRJ-fqQpDleoGME-8jNsQw_HCLQ3iimxaablQ87Iiy5M2VCVkEVrMdX91JvFs8491T8jKoAr0kFdAmV52-MZ78uJB1aZAgtB20qstGBoIee60-UUOK-DgH9j0aPu3ANqNjW05XRrrQLxk7LeRY5aVgCiLbqdJuQ4hX2h6bEbc-Axg3zQRHG1IhjEBcATGa6O8zS1GrJxjVOrWWbb4mfKg4zCQdFvOHE882YWfJn4Jt4MRZq1ZijMnPQDn9mbQ&__tn__=-R

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս