Տավուշի մարզի Սևքար գյուղում ապրող տանտերերը գուցե դեռ չէին էլ նկատել դրամապանակի բացակայությունը, ինչը, սակայն, չխանգարեց Իջևանի ոստիկաններին՝ բացահայտելու այն:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի խոսքով՝ սպանդանոցների հետ կապված խնդիրներն արդեն երկու շաբաթ քննարկում են տարբեր խմբերի հետ՝ հասկանալու համար գյուղացիների ու մսավաճառների, ինչպես նաև սպանդանոցների ու նախարարության դիրքորոշումները:
Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ ամեն տարի կառավարությունը սահմանում է ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող ընտանիքի սահմանային միավորները, ինչպես նաև դրանց վճարման ֆինանսական միջոցների չափերը:
Հունվարի 23-ին, ժամը 14:51-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դի (արական սեռի):
Բացառիկ տեսանյութ․ զինված անձի՝ «Էրեբունի պլազա» ներս մտնելու պահը
Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում դիմելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանին, գրում է. «Մեծարգո տիկին պատգամավոր, իսկ ես իրավունք ունե՞մ մտածելու, որ դուք եք հուշել/միջնորդել ձեր ընկերուհու մրցույթին հաղթելու համար։
Կառավարությունը հավանություն տվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է ներմուծվող դեղերի նկատմամբ պետական վերահսկողություն ապահովելու նպատակով ապրանքների դրոշմապիտակների կարգավորումներում կատարել փոփոխություն:
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն է ստորագրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին Ստոլիպինի առաջին աստիճանի մեդալով պարգեւատրելու մասին:
ԱԺ-ն քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է զինվորական վարժանքներից և զորավարժություններից խուսափելու համար տուգանքի չափը բարձրացնել` 20 հազար դրամից դարձնելով 30 հազար դրամ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի խոսքով՝ «Էրեբունի պլազա»-ում գտնվող անձը զենքը հանձնել է:
Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։
Ոստիկանությունը ժամը 14:45-ին ահազանգ է ստացել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենքի ներսում կրակոցների մասին:
Մեր աղբյուրները նշում են, որ ոստիկանները հյուրանոցում տեղակայված գրասենյակների աշխատակիցներին հրահանգել են դուրս չգալ սենյակներից, իսկ դրսում գտնվողներին՝ չմոտենալ շենքին:
Հունվարի 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը հատկապես Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Անհայտ անձը «Էրեբունի հյուրանոցի ուղղությամբ անկանոն կրակոցներ է արձակել: Նախնական տեղեկություններով զոհեր և վիրավորներ չկան:
Հունվարի 22-ին՝ ժամը 17․30-ին, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 30-ամյա բնակչուհիներից մեկը տանը կախվել է։
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց ՀՔԾ քննիչի կողմից «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսային զանգերը վերծանելու Առաջին ատյանի դատարանի որոշումը:
Հունվարի 21-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ «Բելլաջիո» ռեստորանային համալիրում կռիվ է:
168.am-ի խմբագրություն դիմած վարորդներին հետաքրքրում էր, թե տեսախցիկները երբ խախտում են արձանագրում, մեքենայի ներսում կատարվող գործողությունը ևս ֆիքսո՞ւմ են, թե՞ ոչ: Բերվում էին օրինակներ, որ, եթե վարորդը ծխում է կամ մեքենայի ներսում այլ գործողություններ է կատարում, դա ֆիքսվո՞ւմ է, և եթե՝ այո, ապա դա արդյոք մարդու անձնական կյանքի միջամտություն չէ՞:
«Պաշտոնյաները պետք է սետկաներով գնան առևտրի. վե՛րջ պոլիէթիլենային տոպրակներին». փոփոխություն՝ օրենքում
Գործադիրն այսօրվա նիստում որոշում ընդունեց հունվարի 27-ը համարել ոչ աշխատանքային օր:
Լրագրողները կշարունակեն օգտվել կառավարության ճաշարանից. որոշումը չեղարկվեց: Կառավարությունից պարզաբանեցին, որ որոշումը կայացվել է, երբ որոշ լրագրողներ ճաշարանից դուրս են եկել ու այլ մուտքերով դուրս եկել կառավարության այգի, բարձրացել վերև:
Հունվարի 22-ին ժամը 17:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1966թ. ծնված Ս. Հ.-ն, վարելով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան մայրաքաղաքի Նաբերեժնայա փողոցի թիվ 4 հասցեի դիմացի ճանապարհահատվածում դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից, բախվել է ճանապարհի ձախ մասում առկա էլեկտրասյանը և մահացել:
Հունվարի 23-ին, ժամը 09:02-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարժիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 30-ամյա կնոջ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ՔՀԲ ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 22-ին, ժամը 20.20-ին, «Շիրակ» օդանավակայանից բաժին է ներկայացել Մոսկվա-Գյումրի չվերթով ՀՀ ժամանած 38-ամյա Սյուզաննա Հ.-ն, որը 2015 թ. ապրիլի 13-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի /Խարդախությունը/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բանկում ներդրված ավանդի մուտքագրման օրվա համար ևս եկամուտ ստանալու հնարավորություն տալ ավանդատուին:
Հունվարի 22-ին, ժամը 08.00-ին, Երևանի Թամանցիների փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 76-ամյա Գուրգեն Մուրադյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: