ՀՀ դատախազությունը բողոքարկել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշումը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 14:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 8-ի երեկոյան ժամերից և փետրվարի 9-ի առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհները կպատվեն մերկասառույցով։
Փետրվարի 7-ին, ժամը 09:24-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին:
Երևանի Ալ. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում գրանցվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակով հիվանդացության դեպքեր: Դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին առայժմ 10 երեխայի ծնող ներկայացրել է տեղեկանք՝ H1N1 գրիպով վարակված լինելու մասին:
Ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի վառ ներկայացուցիչ Տիգրան Մանսուրյանի անվան երաժշտական մրցույթում հաղթող է ճանաչվել երիտասարդ կոմպոզիտոր Բրին Կիրշը (Bryn Kirsch)-ը:
Փետրվարի 6-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում, զորամիավորման շտաբի պետի ղեկավարությամբ, անցկացվել է սպաների և ժամկետային զինծառայողների հավաք-պարապմունք:
Վիկտոր Սողոմոնյանը, բացի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ղեկավարելուց, կզբաղվի նաև այլ աշխատանքով։
Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Հովնան մարգարեի հիշատակության օրը:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը նոր պետ ունի՝ Արամ Ավետիսյանը: Փետրվարի 6-ին Նաիրա Հարությունյանը տեղեկացրել էր, որ դադարեցնում է Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պատասխանատուի աշխատանքը` այլ աշխատանքի անցնելու առթիվ:
Օրերս համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Երևանի թիվ 160 դպրոցի մոտակայքից փորձել են երեխա առևանգել
Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը (Սելիմ), իսկ Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս Մեղրիի անցակետում համատեղ զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Ս.Հ-ի ուղեբեռները:
«Նոր կրոնական կառույցները՝ թավշյա հեղափոխության գործընթացներում: Աղանդներն այսօրվա ՀՀ-ում». ՈՒՂԻՂ
Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան- Լառնակա (Կիպրոս) -Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսի 1-ից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 6-ին, ժամը 22:27-ին տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 76 հասցեում գտնվող հանրախանութի տանիքը քամու հետևանքով պոկվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա:
Փետրվարի 7-ին, ժամը 04:48-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պռոշյան փողոցի թիվ 42 հասցեում գտնվող «Իսրայել Օրի» հյուրանոցի նկուղային հարկում:
Փետրվարի 8-11-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար նվազելու է 18-20 աստիճանով։
ետրվարի 7-ին «Ազիմուտ» ավիաընկերության Ռոստով-Երևան-Ռոստով չվերթը ուշանում է:
«Վերջին շրջանում «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիներից ահազանգեր է ստանում այն մասին, որ շուկայում հայտնվել է էժան գնով վաճառվող հավկիթ: Քաղաքացիներն այսպիսով կամուկացի մեջ էին հայտնվել՝ չիմանալով գնել այդ հավկիթը, թե ոչ: «Ժողովուրդ» օրաթերթը շրջայց իրականացրեց մի քանի խանութներում եւ պարզեց, որ կան շուկաներ, որտեղ հավկիթը վաճառում են նույնիսկ 25-26 դրամով: Իսկ, ահա, Երեւանի խոշոր սուպերմարկետներում այն կարող է տատանվել 30-40 դրամի սահմաններում: Համեմատության համար մոտ երկու շաբաթ առաջ այն տատանվել է մոտ 55-70 դրամի սահմաններում:
Փետրվարի 7-ին, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով, անսպասելի ստուգայցեր է իրականացրել ԶՈՒ բազմաթիվ զորամասերում՝ ստուգելու զինվորական կարգապահության վիճակը, մասնավորապես՝ բացահայտելու մարտական պատրաստության դասընթացներին զինծառայողների մասնակցությունը։
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպք բացահայտելու մասին. ձերբակալվել է «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Փաստ» թերթը գրում է. «Ասֆալտին փռելու, ապօրինի զենքի կասկածանքով բռնել-բաց թողնելու, Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին արտաքուստ ստվերվեց մի բավականին ուշագրավ տեղեկատվություն: Բանն այն է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ ոստիկանության կողմից 2020 թվականի կարիքների համար կազմակերպված մի շարք ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացված գնման գործընթացներում տնտեսվել են խոշոր դրամական միջոցներ:
Փետրվարի 6-ին, ժամը 21:13-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 48/19 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է սենյակում և փորձում է դանակով ինքնավնասել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Փետրվարի 5-ի առավոտյան Իսակով պողոտայում վթարի ենթարկված 99 համարի երթուղայինի վարորդը հարբած չի եղել: Ինչպես հայտնի է, այդ օրը՝ վթարից հետո, Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը շտապեց հայտարարություն տարածել, թե 99 երթուղու վարորդը հարբած վիճակում վթարի է ենթարկվել Իսակով պողոտայում, առավոտյան «դիսպետչերական» կետում պարտադիր գրանցում չի անցել:
Փետրվարի 5-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելիս, նույն վարչության, ԱԱԾ և ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Նորագավիթի 1-ին փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին Նոր Խարբերդի 36-ամյա մի բնակչի։
Աղթամարի եկեղեցու պատի քանդակներում կարելի է հանդիպել նաև Ս. Սարգսին՝ ձիու վրա նստած։ Նա պատկերված է առանց որդու, ձեռքին՝ նիզակ։