Ոստիկանության գրպանահատության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումը հետևողականորեն շարունակում է հայտնաբերել և բերման ենթարկել գրպանահատներին:
Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի, այնուհետև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործերի կառավարիչ Հրաչիկ Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին, ժամը 18:00-20:00-ը Սուրբ Հովհաննես (Կոնդի) եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ դեկտեմբերի 28-ին, ժամը՝ 12:30-ին, նույն վայրից:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է լրագրողի կողմից Ոստիկանության պաշտոնյայից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Կառավարությունը հավանություն տվեց «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրին:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ներքին համոզում ունի, որ ՀՔԾ ներկայացուցիչները հիմա Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում են, և, որ այնտեղ այժմ փաստաթղթեր են կեղծվում: Ավագանու անդամը Քաղաքապետարանի շենքից ուղիղ եթեր էր մտել, այս ժամին նրան այնտեղ է տարել «հանկարծ արթնացած ներքին զգայարանը»: Դավիթ Խաժակյանը վաղը հրավիրվել է ՀՔԾ՝ բացատրություն տալու իր ներկայացրած հաղորդման մասով, ըստ որի՝ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք և պաշտոնեական լիազորությունների անցում:
«Դա շոու է։ Մյուս կողմից՝ այլ ավիաընկերություններ դատի են տալու։ Ի՞նչ է նշանակում՝ վերջին 12 ամսում չսպասարկված ուղղությունների համար հանում եք օդի տուրքը, սա աճպարարություն և աբսուրդ է, որն ավելի մեծ վտանգ է բերելու մեզ։ Եթե դուք շարժվում եք միջազգային օրենքներով, ուրեմն բարի եղեք ապահովել օրենքներ բոլորի համար։ Սրա ձայնը հետո կլսենք։ Տաթևիկ Ռևազյանը քանի որ խոստում էր տվել, Կառավարությունը սատար կանգնեց նրան և հիմա բերել են այս լոուքոսթերները, բայց կրկնում եմ՝ սրա ձայնը հետո կլսենք։ Իրենք դարձել են իրենց խոսքերի գերին, և այդ փոփոխությունն արվեց «Ռյան Էյր» ավիաընկերության համար և միայն։ Կապրենք, կտեսնենք՝ մի տարի հետո դուք 35 եվրոյով Եվրոպա կթռնե՞ք։ Էս զանգի ձենը հետո կլսեք»,- ասաց Եփրեմյանը։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նոր և ուշագրավ տեղեկություն է հայտնել պաշտոնական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի մասին:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 20։39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ գյուղում՝ մանկատան մոտ, ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը։
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ կառավարության պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 41 հասցեի շենքն օտարելու գործընթացի շրջանակներում կազմել են անհիմն փաստաթղթեր, իսկ հիշյալ վարչության պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալությունը ընդամենը մեկ օրում կատարել է գույքի գնահատում՝ հիշյալ շենքը 2018 թվականի հունվարի 30-ին գնահատելով իրականից անհամեմատ ցածր՝ 259․304․000 դրամ։
Հարցին, թե ինչպես է վերաբերվում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած արագացված զինծառայության մասին օրինագծին, գեներալը կարճ պատասխանեց. «Մի խոսքով՝ վատ»:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ավարտվել է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մահվան ելքով դեպքերն ու պատահարներն անցնող տարում նվազել են 20 տոկոսով: Այս մասին 2019 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը՝ հավելելով, որ ռազմական հոսպիտալներ դիմողների թիվը նվազել է 7 տոկոսով, իսկ բուժկետեր դիմողների թիվը՝ 5 տոկոսով:
Հունվարին ԵՊՀ ռեկտորի հաստիքի համար կհայտարարվի մրցույթ, մարտի կեսերին ԵՊՀ-ն նոր ռեկտոր կունենա: Մայր բուհում այսօր հոգաբարձուների խորհրդի նիստ էր: Խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ նիստի օրակարգում ընդգրկված չէ ԵՊՀ ռեկտորի ընտրություն կազմակերպելու վերաբերյալ հարցը՝ նշեց, որ դա կախված է մի շարք տեխնիկական պատճառներից.
Կյանքի 86-րդ տարում վախճանվել է ՀԿԿ կենտկոմի, այնուհետև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործերի կառավարիչ Հրաչիկ Կարապետյանը:
Գևորգ Լոռեցյանն ազատվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից:
Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը դատապարտել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի ստեղծագործական խմբի վրա Հովտաշատ գյուղում կատարված հարձակումը:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 12:08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատյան ջրանցքում նկատվել է տղամարդու դի:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 09:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 28 շենքի 5-րդ հարկի երեսպատման սալիկները պոկվել և ընկել են ավտոմեքենայի վրա, իսկ 6-րդ հարկինը՝ թուլացել. առկա է ընկնելու վտանգ:
Դեկտեմբերի 25-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Գորիս քաղաքում տեղի ունեցած դժբախտ պատահարից օրեր անց կրկին ողբերգություն. Ալավերդի քաղաքում շմոլ գազից թունավորման հետևանքով մահացել է մի ամբողջ ընտանիք՝ հայր, մայր, երկու անչափահաս:
Դեկտեմբերի 26-ի ցերեկը, 28-ի ցերեկը, 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին շրջանների զգալի մասում, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
«Անընդունելի ենք համարում ԵՊՀ-ում արձանագրված Ոստիկանության գործելաոճը». ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը՝ Դավիթ Ափոյանին ԵՊՀ-ից ձեռնաշղթաներով բերման ենթարկելու մասին
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունեց վաղ առավոտից Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
«Նիկոլի համար ցույց էի անում, որ վարչապետ դառնա, որ էսօր ինձ չընդունի՞». մահացած զինծառայողի հարազատը խոստանում է՝ երկաթգիծ են փակելու ու սպասեն վարչապետին
«Վարչապետը, որ իմացավ փողոց եք փակել, հետ գնաց և չի գա ձեզ հետ հանդիպման». Նաիրի Սարգսյանը՝ մահացած զինծառայողի հարազատներին
«Եթե ոստիկանությունն ուզենա բացի ճանապարհը՝ 5 րոպե ա». վարչապետի օգնականը՝ զոհված զինվորի հարազատներին
Լոռու մարզի Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել, որոնցում երևում էր, թե ինչպես են այս եղանակին անտառային տարածքներն այրվում: