 
                        Ողբերգական ավտովթար Ստեփանակերտում. վթարի պատճառ է հանդիսացել վարորդի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը
 
                                    Հունվարի 22-ին ժամը 17:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1966թ. ծնված Ս. Հ.-ն, վարելով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան մայրաքաղաքի Նաբերեժնայա փողոցի թիվ 4 հասցեի դիմացի ճանապարհահատվածում դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից, բախվել է ճանապարհի ձախ մասում առկա էլեկտրասյանը և մահացել:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել վարորդի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
 
  
 
Արցախի ոստիկանություն
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        