ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն այսօր ԱԺ-ոմ խորհրդարանական հայտարարարությունների ժամին շեշտեց, որ չի դիմում այն քաղաքացիներին, որոնք արտակարգ դրության պայմաններում չեն կարող մնալ տանը, քանի որ իրենց հանապազօրյա հացը վաստակելու համար ստիպված են գնալ աշխատանքի:
Մարտի 24-ին, ժամը 15:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Մոտավորապես մեկ ամիս առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել էր Կառավարությանը՝ առաջարկելով համաներմամբ հանդես գալ 27 տարին լրացած, Զինված ուժերում չծառայած և հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ: Ավելի քան 3500 ՀՀ քաղաքացի գտնվում է արտերկրում, և այս առաջարկության նպատակն էր, որպեսզի մենք համաներման միջոցով դեպի երկիր ներգաղթ ապահովենք:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր քառօրյա նիստում ներկայացրեց «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որտեղ ներառվել են ֆուտբոլային ակումբների առաջարկները:
«Դիմակների համաշխարհային գները կտրուկ բարձրացել են և ձեռք բերված դիմակի գները ևս թանկ են եղել։ Ինչ վերաբերում է Չինաստանից ներկրվող խմբաքանակին, ապա այն երկու օրվա ընթացքում կհասնի Հայաստան։ Դիմակների գներն ամեն օր տատանվում են միջազգային շուկայում։ Եվ տնտեսվարող սուբյեկտի համար ռիսկային է ներմուծել Հայաստան»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
ՀՀ այն քաղաքացիներին, որոնք կցանկական Լիտվայում հաստատված կարանտինի պայմաններում վերադառնալ Հայաստան, կարող են կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ՝ վերադառնալու միջոցները և ճանապարհը քննարկելու հանար:
Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպք։
«Մենք ուղիղ կապի մեջ ենք ալյուրի խոշոր արտադրողների հետ և իրենց մոտ թանկացում չի եղել։ 1-2 դրամ մի քանի տեսակի ալյուրի գնի մեջ թանկացել է՝ կապված նոր ձեռք բերված ցորենի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ վստահեցնելով, թե ալյուրի գնի վերաբերյալ բողոքներին անմիջապես արձագանքում են։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եվ լրացումներ կատարելու մասին» օրենքները:
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան այսօր լրագրողների հետ հանդիպմանը ևս մեկ անգամ հորդորեց քաղաքացիներին խուճապային գնումներ չկատարել, քանի որ, ըստ նրա՝ պարենի և ոչ պարենային առաջնահերթության առկա պաշարների առումով խնդիր չկա․
Երևանի քաղաքապետարանի և «Լը Լաբողատուաղ Սեղվիե» (Ֆրանսիական «Սեղվիե» դեղագործական ընկերություն հայաստանյան ներկայացուցիչ) ընկերության միջև հաստատված համագործակցության շնորհիվ Երևանի քաղաքապետարանին տրամադրվել են բժշկական դիմակներ, ձեռնոցներ, քլորի ախտահանիչ լուծվող հաբեր և ձեռքերի ախտահանիչ սփրեյներ:
Կադաստրի կոմիտեն հորդորում է քաղաքացիներին օգտվել առցանց ծառայություններից:
Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը խորհուրդ է տալիս վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումները գանգատարկել (բողոքարկել) կամ դրանցով նշանակված տուգանքների վճարումը տարաժամկետել առցանց եղանակով՝ առանց ճանապարհային ոստիկանություն ներկայանալու։
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է լինեն էներգախնայող:
Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։
Մարտի 24-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-ին և 28-ին հատկապես հյուսիսային շրջաններում, 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Չինաստանի Հուբեյ նահանգի կենտրոն համարվող Ուհան քաղաքում, որը պանդեմիա որակված վարակի էպիկենտրոնն է, կյանքը վերադառնում է բնականոն հուն:
«Աշխատանքային օրենսգրքի 107-րդ հոդվածով նախատեսված են պարապուրդի վերաբերյալ կարգավորումները: Պարապուրդի ժամանակ գործատուն իրավունք ունի աշխատողին տեղափոխել այլ աշխատանքի, որը համապատասխանում է իր մասնագիտությանը: Միշտ չէ, որ այդ հնարավորությունն ունենում է գործատուն, այդ դեպքում նա փոխհատուցում է աշխատողին միջին ժամային աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան օրենքով սահմանված նվազագույն չափը: Սա այն դեպքերի համար է, երբ ոչ աշխատողի մեղքով է առկա պարապուրդը»,- ասաց Ժորա Սարգսյանը:
Փաստաբան Հայկ Ալումյանն այսօր առավոտյան դիմել էր լրագրողներին` խնդրելով պաշտոնական աղբյուրներից ճշտել, թե «ՀՀ քրեակատարողական համակարգում քանի ծառայող, ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալ և կալանավորված անձ են հանձնել կորոնավիրուսի թեստ, և ինչ արդյունքներ են գրանցվել»:
Կոտայքի մարզի համայնքների մանկապարտեզներում պահեստավորված սնունդը համայնքապետարանների աշխատակիցների կողմից բաշխվել է մարզի ՍԱՏԳ-ներում հաշվառված խոցելի խմբում գտնվող մեր կենսաթոշակառուներին:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել պահանջ, որ բոլոր հասարակական կազմակերպությունները՝ անկախ նրանից ֆինանսավորվում են հանրային միջոցներով, թե ոչ, ներկայացնեն հրապարակային հաշվետվություն:
Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-2019) դեմ պայքարի համալիր միջոցառումների շրջանակներում Էջմիածին քաղաքի բանուկ փողոցների և մայթերի քլորամաքրման աշխատանքները շարունակական բնույթ են կրում եւ իրականացվում են ամենօրյա կտրվածքով:
Ուզում եմ տեղեկացնել, որ յոթ օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութները ու դեղատները պետք է աշխատեն: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ ընդհանուր առմամբ մեր կողմից կիրառվող միջոցառումները մինչ այս փուլը եղել են արդյունավետ և յոթ օրվա ավելի խիստ ռեժիմին անցում կատարելու նպատակը լինելու է վերահսկելիությունը շարունակել պահել և շարունակել զարգացնել այն գործիքակազմը, որը մեզ թույլ կտա վարակի շղթաները հայտնաբերել ու կանխարգելել:
Այն գործատուները, որոնք կհրաժարվեն վճարել իրենց աշխատողներին հարկադիր պարապուրդի ժամանակ, կտուգանվեն. ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության կայքում հրապարակվել է արտակարգ դրության պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշումը տնտեսական գործունեության առանձին տեսակներով գործունեություն ծավալելն արգելելու վերաբերյալ։
Մարտի 24-ին, ժամը 12:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտեմ Միկոյան փողոցի թիվ 11 շենքի 3-րդ մուտքի նկուղում նռնականման իր է հայտնաբերվել։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԱԺ քառօրյա նիստերը չեղարկելու մասին իր առաջարկին՝ նշեց, որ այն առաջացել է երեկ վարչապետի հայտարարությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այսօրվանից միջոցառումներն ավելի են խստացվելու:
Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ապահովելու համար օրեր առաջ ստեղծվեց փաստահավաք խումբ, որի ներկայացուցիչ Գևորգ Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում ներկայացրել էր իրենց գործունեության ուղղությունները՝ զբաղվելու են նոր կորոնավիրուսի տարածման և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների ընթացքում հանրության համար կասկածելի, դեռևս չստուգված կամ անուշադրության մատնված փաստերի հավաքագրմամբ, վերլուծությամբ, մշակելու են խնդրի լուծման առաջարկներ և ամբողջ տեղեկությունը տրամադրելու են պարետատանը:
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող տնտեսվարողների խստագույնս պահպանել Պարետի ցուցումով հաստատված դրույթները` ապահովելու աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հայտարարված արտակարգ դրությանը, նշեց, որ մշակվում են փաթեթներ՝ անվտանգության բարձիկներ, որով այն պատասխանատվությունը, որն ունի իշխանությունը՝ անպայման կկատարի: