ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հարգանքի տուրք է մատուցել ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից համակարգչային սարքավորումների ձեռքբերման և ցանցային սերվերների ձեռբերման վերաբերյալ նախարարի ուղեկցող գրությամբ ստացված փաստաթղթերը, որոնց արդյունքում պարզվել է առերևույթ հանցավոր չարաշահման հանգամանք:
Փողը կնոջ մոտից հայտնաբերվել և վերցվել է։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել:
Արցախի Հանրապետության պաշտպանական բանակից հայտնում են, որ երկրի զինված ուժերում կորոնավիրուսից վարակման դեպք չի արձանագրվել և, երբեմն, քաղաքացիների շրջանում տարածվող տեղեկությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականության։
«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբն ուսումնասիրել է Պարետի կողմից ընդունված վերջին որոշումները, որոնցով սահմանափակումներ են մտցվել տնտեսական գործունեության նկատմամբ և անձանց տեղաշարժի իրավունքում։
Այսօր Ազգային ժողովի հետ հարցուպատասխանի ժամին պատգամավորի հարցին ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեմ է քաղաքացիներին վարկային արձակուրդ տալու գաղափարին:
Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։
ՀՀ առողջապահության նախարարի մալուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է, որ կորոնավիրուսից բուժվածների թիվն ավելացել է ևս երկուսով:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝ ժամեր առաջ, երբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մինչև մարտի 31-ը դադարեցվեց միջմարզային ուղևորափոխադրումների գործունեությունը, առաջացել են բազմաթիվ խնդիրներ:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է լինեն էներգախնայող:
Այսօր «Facebook Messenger» ծրագրով ձայնային հաղորդագրությունների ձևով «բնակարանները ախտահանելու պատրվակով գողություն կատարելու» վերաբերյալ կեղծ լուրեր են տարածվել:
Մարտի 25-ին, ժամը 14:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է գնացքին. կա տուժած:
Մենք, արդեն 1,5 տարի է, մարդկանց կոչ ենք անում գրանցվել իրենց աշխատատեղերում, լինել օրինական դաշտում, գրանցել իրենց եկամուտներն ու վճարել հարկերը, իսկ Հայաստանում օրավարձով աշխատող մարդ գոյություն չունի. կան գրանցված և չգրանցված աշխատողներ, որոնք հիմա՝ այս իրավիճակում, կզգան իրենց կարգավիճակի առավելությունը. Այսօր Ազգային ժողովում հնչած հարցին ի պատասխան՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ստվերում աշխատող այն քաղաքացիները, որոնք ժամանակին ասել էին, որ «թքած ունեն կառավարության որոշումների վրա, հիմա ունենալու են խնդիրներ»:
Որպես նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելիչ միջոցառում՝ մարտի 25-ին ժամանակավորապես հավաքվել են Էջմիածին քաղաքի կենտրոնական հատվածներում տեղադրված շարժական նստարանները:
Հարգելի՛ քաղաքացիներ, արդեն հայտնել ենք, որ ՀՀ Պարետի մարտի 24-ի թիվ 15 որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով՝ մինչև մարտի 31-ի ժամը 23.59-ը ՀՀ ոստիկանությունը ժամանակավոր դադարեցրել է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը:
Երեկ իր ուղերձում Նիկոլ Փաշինյանն անդրադարձ կատարեց նաև գյուղատնտեսության ոլորտին՝ ընդգծելով, որ կառավարության առաջիկա նիստում կընդունի գյուղատնտեսության խթանման լայնածավալ ծրագիր․
«Կանազում, չգիտեմ՝ ինչ է կատարվում, բայց արդեն ուղիղ 1 ժամ անդադար գոռում են, չի լսվում, թե ինչ, բայց ինչ-որ օգնություն են ուզում. անընդհատ օգնություն են բղավում»,- Մամուլի շենքի հետնամասում գտնվող «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցող իրարանցման մասին այս գրառմամբ և կարճ հոլովակով ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր Սեյ Յայլախանյան անունով օգտատերը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողությունը սահմանային անցակետերում լուրջ փոփոխության չի ենթարկվել. պնդում է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
Գլխավոր հարկադիր կատարողի օգնական է նշանակվել Վարդուհի Պետրոսյանը, ով կատարելու է մամուլի խոսնակի պարտականությունները։
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ արդյո՞ք գործադիրը քննարկել է օրավարձով ապրող մարդկանց կրած կորուստները փոխհատուցելու հարցը և արդյո՞ք Կառավարությունը կոչով կդիմի վարձով բնակարաններ տված քաղաքացիներին՝ վարձակալներին տնից չհանել, եթե այս ամսվա վարձավճարը նրանք չկարողանան վճարել:
ՀՀ քննչական կոմիտեի նոր խոսնակ է նշանակվել Ռիմա Եգանյանը:
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի աշխատանքային թիմը մշտադիտարկում է արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում՝ պարզելու Պարետի հաստատած ուղեցույցով սահմանված դրույթների պահպանումը։
Տնտեսվարողները մինչև արտակարգ դրության հայտարարելն էին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ցուցումներ ստացել՝ իրենց խանութներն ավելի հաճախ ախտահանելու վերաբերյալ, այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նա վստահեցրեց, որ իրականացվում են մշտադիտարկումներ:
Տիգրան Աբրահամյանն ասում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջոցառումների 2 ցանկ է հրապարակել, թե ընտրություների օրը Առողջապահության նախարարության հետ համատեղ ինչ միջոցառումներ են իրականացվելու՝ վարակի տարածման ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։ Մասնավորապես, ընտրությունների օրը ընտրողները, հանձնաժողովի անդամները անհատական ձեռնոցներ և դիմակներ են ունենալու, յուրաքանչյուր ընտրողի կտրամադրվի անհատական գրիչ` քվեարկելուց հետո այն չօգտագործելու պահանջով։
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկյան «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանի հետ:
Արտակարգ դրության ընթացքում ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մարտի 25-ին տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ Այս մասին հայտնեցին ՀՀ կառավարությունից։
Հարգելի՛ քաղաքացիներ, մարտի 24-ի ժամը 23.59-ից ՀՀ ողջ տարածքում գործում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ Պարետի որոշումը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։
Ընդլայնելով վերահսկողության աշխարհագրությունը՝ ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը ստուգայց իրականացրեցին ԱՀ Շուշիի և Ասկերանի շրջաններում՝ տնտեսավարողների կողմից իրականացվող հակավարակային կանխարգելիչ, ախտահանման միջոցառումների կատարումը վերահսկելու նպատակով: