Բաժիններ՝

Էջմիածնում փողոցների և մայթերի քլորամաքրման աշխատանքներն իրականացվում են ամենօրյա կտրվածքով

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-2019) դեմ պայքարի համալիր միջոցառումների շրջանակներում Էջմիածին քաղաքի բանուկ փողոցների և մայթերի քլորամաքրման աշխատանքները շարունակական բնույթ են կրում եւ իրականացվում են ամենօրյա կտրվածքով: Այս մասին ասված է Էջմիածնի քաղաքապետարանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում:

«Վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով եւս անգամ հորդորում ենք չայցելել մարդաշատ վայրեր, տնից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել եւ հետեւել միայն պաշտոնական լրահոսին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031