
ԱԱՏՄ-ն գործելու թույլտվություն ունեցող տնտեսվարողներին հորդորում է պահպանել պարետի ցուցումները

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող տնտեսվարողների խստագույնս պահպանել Պարետի ցուցումով հաստատված դրույթները` ապահովելու աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը։ Ուղեցույցով սահմանված պահանջների կատարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար։
ԱԱՏՄ-ն տեղեկացնում է, որ խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։
Տեսչական մարմինը միաժամանակ իրազեկման լայնածավալ միջոցառումներ է իրականացնում տնտեսվարողների շրջանում` տեղեկատվական գրքույկներ տրամադրելով, շուրջ 400 տնտեսվարողի էլեկտրոնային հասցեներով իրազեկելով Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի վերաբերյալ։
Իրազեկման միջոցառումներին ու տնտեսվարողների մոտ լայնածավալ մոնիթորինգի աշխատանքներին մասնակցում է ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանն անձամբ։
Այս նպատակով տարածվել են նաեւ հայտարարություններ ու պարզաբանումներ ԱԱՏՄ պաշտոնական կայքում եւ ֆեյսբուքյան էջում, տեղեկացվել է լրատվամիջոցներին։
Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` հղումով։