Մարտի 26-ին՝ ժամը 01:00–ից, Արցախի ողջ տարածքում կանխավճարային հեռախոսակապի ծառայությունները՝ ներառյալ շարժական համացանցը, կաշխատեն խափանումներով:
Կառավարությունը հավանություն տվեց «Քաղաքացիական կացության ակտերի մասին» և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին: Նախագծի համաձայն՝ երեխայի հանրային ծառայության համարանիշը ամրագրող պաշտոնական փաստաթուղթ կհանդիսանաn նաև երեխայի ծննդյան վկայականը և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքը, ինչը կնվազեցնի հանրային ծառայության համարանիշը ստանալու վարչարարությունը:
Կառավարությունը մարտի 26-ի նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով նախատեսվում է սոցիալական աջակցություն ցուցաբերել տնտեսության մրցունակ հատվածին և սոցիալական առաջին հարվածը ստացած հասարակության խավերին:
Արտակարգ դրության ընթացքում ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ թեթև մարդատար ավտոմոբիլներով թույլատրվում է մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում։
Մարտի 31-ին Արցախում կայանալու են նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնց Հայաստանից մասնակցելու են դիտորդական խմբեր:
Այսօր Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ անելով ՀՀ քաղաքացիներին.
Մարտի 26-ի դրությամբ Հայաստանում ունենք կորոնավիրուսով վարակված 290 վարակակիր, 2 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նրանցից 1-ն ԱՄՆ քաղաքացի է և ազգությամբ հայ չէ, մյուսը՝ ՀՀ քաղաքացի է: Երկուսն էլ գտնվում են տարիքային բարձր խմբում՝ 75 և ավելի և գտնվում են վերակենդանացման բաժնում:
Մինչև կառավարության այսօրվա նիստի օրակարգին անցնելը Ոստիկանապետ Արման Սարգսյանը ներկայացրեց ազատ տեղաշարժման սահմանափակման խախտումների, այլ կերպ ասած Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3 հոդվածի հատկանիշներով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ տեղեկությունները։
Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցնում է կանոնավոր և թարտերային միջազգային օդային հաղորդակցությունը:
Արդեն հայտնել ենք, որ ՀՀ ողջ տարածքում գործում է անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշումը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։ Քաղաքացիներն իրենց մոտ պարտադիր պետք է ունենան Պարետի որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրություն և անձը հաստատող փաստաթուղթ, որոնց բացակայությունը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։ Մարտի 25-ին ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները փողոցներում […]
Կյանքից հեռացել է Դամասկոսի Ազգային Միացյալ վարժարանի երկարամյա տնօրեն, վաստակաշտ ուսուցչուհի, բազմաթիվ սերունդների դաստիարակ, կրթական մշակ Արփի Պետիկյանը, ով մեծ ներդրում է ունեցել Սիրիայում հայապահպանության և հայկական կրթության զարգացման գործում։ Այս մասին տեղեկացնում է «Գանձասար» պարբերականը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 25-ին, ժամը 22:14-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ:
Մարտի 25-ին, ժամը 22:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 155 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Հայաստանում օրավարձով աշխատողներ չկա՞ն:
Լիբանանում մարտի 25-ին կորոնավիրուսով պայմանավորված մահացել է Պետիկ Օղկասյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ի ժամը 08:20-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Օրերս մի քաղաքացի Գաջեգործների փողոցում նստում է տաքսի։ Որոշ ճանապարհ անցնելուց հետո հարբած ուղևորը և տաքսիստը վիճաբանում են:
Սահակ Ա.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։
Ռիհաննան իր աջակցությունն է հայտնել COVID-19-ի հետ պայքարում՝ փոխանցելով 5 մլն դոլար Clara Lionel Foundation ֆոնդին։ Այդ մասին տեղեկացնում է Associated Press-ը։
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կօգնի պորտուգալական հիվանդանոցներին՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում:
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին մասնակցել է կորոնավիրուսի դեմ պայքարին:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտումը պահանջում է առանձնակի հմտություն և հետախուզական միջոցառումների իրականացման պրոֆեսիոնալ մոտեցում: Եվ հենց այդպիսի մոտեցման շնորհիվ օրերս իրավապահները բացահայտեցին սուբուտեքս թմրամիջոցի օգտագործման և իրացման դեպք:
Մարտի 25-ի Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում չկան օրավարձով աշխատող մարդիկ, կան գրանցված և չգրանցված աշխատողներ, որոնցից նրանք, որոնք գրանցված են, այսօր՝ այս պայմաններում, կզգան իրենց կարգավիճակի առավելությունը:
Փարիզյան ակումբը 100 հազար եվրո է նվիրաբերելու վարակի դեմ պայքարին: ՊՍԺ-ն 400 հազար եվրոյի պայմանագիր ունի ոչ առևտրային Secours populaire français ֆոնդի հետ, որը զբաղվում է հասարակության մեջ աղքատության և խտրականության դեմ պայքարով: 100 հազար եվրո, որն ակումբը պատրաստվում է նվիրաբերել, լինելու է հավելում պայմանագրին:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Քանի որ արտակարգ դրությունը Հայաստանում շարունակվելու է մինչեւ ապրիլի 14–ը, երկարաժամկետ ընթացքով պայմանավորված տանն ինքնամեկուսացումը կարող է նաեւ սթրեսային գործոն պարունակել։
ՀՀ գլխավոր դատախազությունում պետության գույքային շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել են «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում (Հիմնադրամ) իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերը:
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է: