Հայաստանի Հանրապետության կառավարության կայքում հրապարակվել է արտակարգ դրության պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշումը տնտեսական գործունեության առանձին տեսակներով գործունեություն ծավալելն արգելելու վերաբերյալ։
Մարտի 24-ին, ժամը 12:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտեմ Միկոյան փողոցի թիվ 11 շենքի 3-րդ մուտքի նկուղում նռնականման իր է հայտնաբերվել։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԱԺ քառօրյա նիստերը չեղարկելու մասին իր առաջարկին՝ նշեց, որ այն առաջացել է երեկ վարչապետի հայտարարությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այսօրվանից միջոցառումներն ավելի են խստացվելու:
Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ապահովելու համար օրեր առաջ ստեղծվեց փաստահավաք խումբ, որի ներկայացուցիչ Գևորգ Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում ներկայացրել էր իրենց գործունեության ուղղությունները՝ զբաղվելու են նոր կորոնավիրուսի տարածման և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների ընթացքում հանրության համար կասկածելի, դեռևս չստուգված կամ անուշադրության մատնված փաստերի հավաքագրմամբ, վերլուծությամբ, մշակելու են խնդրի լուծման առաջարկներ և ամբողջ տեղեկությունը տրամադրելու են պարետատանը:
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող տնտեսվարողների խստագույնս պահպանել Պարետի ցուցումով հաստատված դրույթները` ապահովելու աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հայտարարված արտակարգ դրությանը, նշեց, որ մշակվում են փաթեթներ՝ անվտանգության բարձիկներ, որով այն պատասխանատվությունը, որն ունի իշխանությունը՝ անպայման կկատարի:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուս (COVID-19) վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության դատախազությունն առժամանակ դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։
Նոր տեսակի կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածումը կանխելու և աշխատողների անվտանգ ու առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով Արցախի Հանրապետության աշխատանքի սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ։
Գեղարքունիքի մարզում մարտի 24-ի դրությամբ չի արձանագրվել կորոնավիրուսով վարակվելու որեւէ դեպք, չկան նաեւ մեկուսացված հիվանդներ:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը 50 մլն ՀՀ դրամ է փոխանցել «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցին, որտեղ բուժում են ստանում կորոնովիրուսով վարակված Հայաստանի քաղաքացիները:
Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքով պայմանավորված՝ 2020 թվականի մարտի 12-ից ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համապատասխան որոշմամբ գործում է աշխատանքային թիմ, որն իրականացնում է մարզում վիրուսի կանխարգելմանն ուղղված տարաբնույթ միջոցառումներ:
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրությունը հասկանալիորեն, ուղեկցվում է հասարակական և տնտեսական կյանքի որոշակի սահմանափակումներով, որոնք պայմանավորված են նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի դեմ պայքարի և հանրային առողջության պաշտպանության անհրաժեշտությամբ:
Մարտի 23-ին, ժամը 20:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշխատանքի հրապարակից դեպի «Երևան ՋԷԿ» ՓԲԸ տանող ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացուն վրաերթի են ենթարկել:
Մեկնարկել է ԱԺ հերթական նստաշրջանը: Նիստի մեկնարկին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց այսօր քվորում չապահովել և նիստեր չանցկացնել, քանի որ երկրում հաստատված արտակարգ դրության պայմաններում պատգամավորներն իրենց օրինակով պետք է ցույց տան՝ պետք է տանը մնալ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 24-ին ժամը 10.00-18:00 կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը:
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Արցախի կառավարությունը ֆինանսական աջակցության համար հաշիվներ է տրամադրել:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 24-ի երեկոյան ուղերձով կդիմի ժողովրդին։
Ըստ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի՝ ԱՄՆ-ն 2021թ. համար Հայաստանին նախատեսում է տրամադրել 16 մլն դոլարի օգնություն։
Բիզնեսն աշխարհում խորը մտահոգված է իր ապագայով և նրան անհրաժեշտ են երաշխիքներ:
Արդեն 3-րդ շաբաթն է՝ քաղաքապետարանի ամենշաբաթյա դիսպետչերականները, որոնց ժամանակ զեկուցվում են, թե ինչ է կատարվել քաղաքում, հանձնարարականները ինչ ընթացք ունեն եւ նոր հանձնարարականներ են տրվում, չեն անցկացվում։
Ազգային ժողովը երեկ ի վերջո երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ՀՀ քրեական եւ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Ուրբաթ օրը ընտանեկան նեղ միջավայրում տեղի է ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի նշանադրության արարողությունը:
Ամենայն հայոց խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի բիզնես գործունեությունն այս օրերին ծաղկում է ապրում:
Մարտի 24-ին, ժամը 00:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 81 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա:
Մարտի 22-ին, ժամը 5-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս Զաքարիա Սարկավագի փողոցում նկատել էին կասկածելի մի տղամարդու: Մոտեցել էին: Եվ անձը հաստատող փաստաթուղթ պահանջելիս նրա գոտկատեղի հատվածում ատրճանակի նմանվող առարկա նկատել: Պահանջել էին ցույց տալ ինչ է թաքցնում: Տղամարդը դիմել էր փախուստի, կրակել իրեն հետապնդող ոստիկանի ուղղությամբ: Հաշվի առնելով, որ […]
Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը ժամանակավոր դադարեցվելու է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հայաստանում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներից ավելի քան 70-ի մեկուսացման ժամկետն ավարտվել է, նրանք նոր թեստ կհանձնեն:
Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու միջոցառումներով պայմանավորված՝ մարտի 24-ից մեկ շաբաթով կդադարեցվի սրճարանների, ռեստորանների, որոշ շինարարական աշխատանքների և մի շարք ձեռնարկությունների գործունեությունը:
Հայաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտի կնոջ թեստավորումը բացասական արդյունք է տվել: