
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝
Մարտի 24-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-ին և 28-ին հատկապես հյուսիսային շրջաններում, 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Մարտի 24-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-ին, 28-29-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Երևան քաղաքի մարտի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 24.10C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -5.40C (2005 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 8.00C